USD
365.38
EUR
426.22
RUB
4.3633
GEL
140.01
2026 թ. օգոստոսի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Փաշինյանն առաջարկել է սոցիալական ցանցերում օրենքով արգելել ֆեյք հաշիվները

Այսօր, 14:38
Փաշինյանն առաջարկել է երկու ընդդիմադիր խմբակցություններին քննարկել աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը
Փաշինյանն առաջարկել է  սոցիալական ցանցերում օրենքով արգելել ֆեյք հաշիվները

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ սոցիալական ցանցերում «ֆեյք» հաշիվների արգելման հարցը քննարկելու և համապատասխան օրենք ընդունելու համար։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը նշել է, որ կառավարության ծրագրի 28-րդ էջում նշված է, որ պետք է իրականացվեն համալիր միջոցառումներ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները վաղ բացահայտման, կանխարգելման և վերահսկման համար։

«Բոլորս տեսնում ենք, որ վերջին տասնամյակում ՀՀ-ում գործել են բազմաթիվ ֆեյքեր, այսպես կոչված «ֆեյքերի ֆաբրիկա»։ Ի՞նչ ներքին միջոցառումներ եք իրականացրել կամ պատրաստվում իրականացնել, որպեսզի բացահայտեք` ով է թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ «ֆեյքն» այս երկրի», - հարցրել է պատգամավորը։

Փաշինյանն առաջարկել է երկու ընդդիմադիր խմբակցություններին քննարկել աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը։

«Ես ձեզ առաջարկում եմ, երկու խմբակցություններ, քննարկեք, եկեք ասեք, որ համաձայն եք, աշխատանքային խումբ ձևավորենք, գնանք այդ այդ օրենսդրական նախաձեռնությունը 100% կողմով ԱԺ-ում ընդունենք», - ասել է Փաշինյանը նախօրեին՝ օգոստոսի 20-ին հաստատված կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ հնարավոր է օրենսդրորեն ամրագրել, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան սոցիալական ցանցերում էջ բացել միայն նույնականացում անցնելուց հետո։

«Եկեք համատեղ կոնսենսուս ձևավորենք և սոցիալական ցանցերի առաջ խնդիրն դնենք, ասենք` մեր երկրում ֆեյքն արգելված է։ Այդ ժամանակ կտեսնենք` ով է շահագրգված ֆեյքերով, ով՝ չէ», - ասել է Փաշինյանը։