USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի կառավարությունը քննարկում է սոցցանցերում անչափահասների համար սահմանափակումներ մտցնելու հարցը. պատգամավոր

25.08.2026, 14:57
Անչափահասների համար սոցցանցերի հասանելիությունը Հայաստանում կարող է սահմանափակվել
Հայաստանի կառավարությունը քննարկում է սոցցանցերում անչափահասների համար սահմանափակումներ մտցնելու հարցը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը քննարկում է անչափահասների՝ սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակման հնարավորությունը, հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր ստեղծել աշխատանքային խումբ՝ սոցիալական ցանցերում «ֆեյք» հաշիվների արգելման հարցը քննարկելու և համապատասխան օրենք ընդունելու համար։

«Շատ լավ գաղափար է: Նաև քանի որ կառավարությունը քննարկում է տարիքային սահմանափակման հարցը` սահմանափակել անչափահասների՝ սոցցանցերից օգտվելու հնարավորությունը, դա իսկապես կարող է օգտակար լինել», - նշեց Խանդանյանը Աժ նիստում։

Այնուամենայնիվ, պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ այս օրենքի արդյունավետությունը կարող է այդքան էլ բարձր չլինել։

«Հատկապես նախընտրական շրջանում հրապարակվեցին հետաքննական նյութեր, որտեղից պարզ դարձավ, որ «ֆեյքերի գործարանների» ծառայություններից, որոնցից ամենաշատն օգտվում է ընդդիմությունը, վարվում են ՀՀ տարածքից դուրս։ Գուցե օգտակար չլինի օրենքն իրենց մասով, որովհետև դրա իրավազորությունը տարածվելու է ՀՀ տարածքի վրա», - ասաց Խանդանյանը։