USD
364.47
EUR
424.21
RUB
4.2633
GEL
139.46
2026 թ. օգոստոսի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+28

Մի՛ բացեք հղումները. iMessage -ով կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում. Կիբեռոստիկանություն

Այսօր, 18:41
Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները
Մի՛ բացեք հղումները. iMessage -ով կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում. Կիբեռոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները, հայտնում են Կիբեռոստիկանությունից։

Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցագործները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Կիբեռոստիկանությունից հայտնում են` նման հաղորդագրություն ստանալու դեպքում.

• Մի՛ բացեք հաղորդագրության մեջ նշված հղումները։
• Մի՛ մուտքագրեք անձնական, բանկային կամ այլ զգայուն տվյալներ։
• Տեղեկությունը ստուգեք միայն համապատասխան պետական մարմնի պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը և նշեք հաղորդագրությունը որպես Spam/Junk։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ՝ անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

ՆԳՆ-ից հիշեցնում են, որ պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Միշտ ստուգեք ուղարկողի և հղման իսկությունը։