USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

WhatsApp-ում հայկական հաշիվների զանգվածային գողությունը շարունակվում է (ՎԻԴԵՈ)

14.10.2024, 14:10
Դեռ հայտնի չէ, թե հաքերներն ինչպես են կոտրում հաշիվները, սակայն դրանք հնարավոր է պաշտպանել. մեդիափորձագետ. ՎԻԴԵՈ
WhatsApp-ում հայկական հաշիվների զանգվածային գողությունը շարունակվում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Անհայտ հաքերները շարունակում են զանգվածային կոտրել հայկական WhatsApp հաշիվները: Ենթադրում եմ՝ շուտով կանցնեն նաև տելեգրամներին: Այս մասին Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե հաքերներն ինչպես են կոտրում հաշիվները։

«Խնդիրն նրանում է, որ մարդկանցից կորզում են, ամենայն հավանականությամբ, վերականգնման կոդը, այնպես, որ մարդը չի ստանում SMS-ը, բայց ինչ-որ մեկի ձեռքն է դա ընկնում: Դա հնարավոր է յուրահատուկ հաքերային հարձակման ձևով»,- նշում է նա։

Մարտիրոսյանը նշում է, միգուցե կա հնարավորություն, որ ներթափանցում է եղել ինչ-որ համակարգերի մեջ մեր երկրում, որոնք կապ ունեն կարճ հաղորդագրությունների ստացման հետ, դա երրորդ կողմի միջնորդ կազմակերպություններն են։

«Սա շատ մտահոգիչ է։ Հարկավոր է ազգային մակարդակով զննել դաշտը և հասկանալ՝ որտեղից է արտահոսքը գնում։ Մարդիկ կորցնում են իրենց հաշիվները՝ առանց իրենց կողմից որևէ գործողություն անելու»,- հայտնում է նա։