USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

05.06.2025, 13:06
Ինֆորմատիկայի միջազգային 19-րդ օլիմպիադային 36 երկրի ավելի քան 860 աշակերտ է մասնակցել
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։

Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը: Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը, Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) և Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան):

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ներկայացուցիչներ Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։

Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ օլիմպիադային 36 երկրի ավելի քան 860 աշակերտ է մասնակցել։ Ըստ օլիմպիադայի կարգի՝ մրցանակային տեղերը շնորհվել են` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրից 6 լավագույն մասնակիցների արդյունքները։

Նշենք, որ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: