USD
364.32
EUR
424.36
RUB
4.2392
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Մեծ Բրիտանիայում ԱԲ գործակալն առաջին անգամ հաղթել է դատարանում

30.06.2026, 15:01
Բրիտանական Garfield AI իրավաբանական ընկերությունը հաղթել է դատարանում՝ պատմության մեջ առաջին անգամ գործը նախապատրաստելով արհեստական բանականության օգնությամբ
Մեծ Բրիտանիայում ԱԲ գործակալն առաջին անգամ հաղթել է դատարանում

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ Բրիտանական Garfield AI իրավաբանական ընկերությունը հաղթել է դատարանում՝ պատմության մեջ առաջին անգամ գործը նախապատրաստելով արհեստական բանականության օգնությամբ՝ առանց մինչդատական փուլում մարդ-իրավաբանի մասնակցության, հայտնում է Frank Media-ն՝ հղում անելով The Guardian-ին:

HR ոլորտի ֆրիլանսեր Թամիրես Քամալ Թաքիդիրը ընկերությանը վճարել է մոտ 400 ֆունտ ստերլինգ՝ 7 հազար ֆունտ ստերլինգի պարտքի բռնագանձման համար հայցադիմում և դատական փաստաթղթեր պատրաստելու համար: ԱԲ-ն ինքնուրույն իրականացրել է ողջ իրավական աշխատանքը մինչև լսումների մեկնարկը՝ պատրաստելով չորս վկայական ցուցմունք և փաստաթղթերի փաթեթ մայիսի 14-ին Ուոնդսվորթի կոմսության դատարանում երեք ժամ տևած նիստի համար: Անմիջապես դատարանի դահլիճում հաճախորդին ներկայացրել է մարդ-փաստաբանը: Դատարանը կանգնել է Թաքիդիրի կողմը և պատասխանողին պարտավորեցրել վերադարձնել պարտքը:

Garfield AI-ի համահիմնադիր Ֆիլիպ Յանգը տեղի ունեցածն անվանել է բեկումնային պահ արդարադատության համար՝ նշելով, որ շատ փոքր ձեռնարկություններ ստիպված են լինում դուրս գրել պարտքերը, քանի որ դատական ծախսերը գերազանցում են հնարավոր օգուտը:

Դատարանում հաճախորդի շահերը ներկայացնող փաստաբան Դոմինիկ Լին խոստովանել է, որ ԱԲ-ն գործը շարադրել է հստակ և արդյունավետ, սակայն ընդգծել է, որ դատարանում կենդանի ելույթը մնում է սկզբունքորեն մարդկային խնդիր: