USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայտնի են դարձել մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները

30.11.2012, 20:48
Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի, տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները:
Հայտնի են դարձել մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր հայտնի դարձան մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված «ArmNet Awards 2012» մրցանակի հավակնորդները՝ ըստ յուրաքանչյուր անվանակարգի, տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները:
 
Մրցույթին ներկայացված  540 մասնակիցներից 8 անվանակարգերում լավագույնի տիտղոսի համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.

Դիզայն և հարմարավետություն` http://www.britfilms.am/, http://www.bang2joom.com/, http://www.helloads.am/,http://www.art-armenia.am/:

Նորարարություն` http://civilnet.am/http://www.citybugs.am/, http://www.datalex.am/, http://www.hinyerevan.com/:

Տեխնիկական կատարում` https://www.e-payments.am/hy/, http://4car.am/, http://www.360yerevan.am/, http://mynews.am/:

Բովանդակություն` http://www.accountant.am/ http://www.litopedia.org/, http://www.karabakhrecords.info/, http://www.surenmanvelyan.com:

Տարվա առաջընթաց` https://sas.am/, http://www.menu.am/, http://ankakhutyun.am/, http://mynews.am/:

Հասարակական ազդեցություն` https://www.facebook.com/groups/119537174725392, http://www.disabilityarmenia.am/, http://www.onearmenia.org/, http://www.facebook.com/araaslanyan:

Orange-ի հատուկ մրցանակ լավագույն բջջային հավելվածի համար` https://itunes.apple.com/us/app/igov-am/id446132533?mt=8&ls=1, https://itunes.apple.com/am/app/ameriabank/id477687448?mt=8, http://itunes.apple.com/us/app/mynews-mobile/id523120246?ls=1&mt=8, https://itunes.apple.com/am/app/a1plus/id444951133?mt=8&ls=1:

Լավագույն կայքերը կորոշվեն ժյուրիի՝ տեղացի և արտերկրից ժամանող անդամների համատեղ քննարկումների արդյունքում և կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:

SMS քվեարկությունը դեռ շարունակվում է, որի արդյունքներով կընտրվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող կայքը: Բոլոր ցանկացողները կարող են քվեարկել իրենց նախընտրած կայքի համար՝ ուղարկելով SMS 1041 կարճ համարին և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը (Հայաստանից 1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ):  Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա:

Մրցույթին մասնակցող սոցիալական ցանցերի անձնական էջերը և խմբերը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում ներառված չեն և քվեարկությանը չեն մասնակցում: SMS քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին: 

ArmNet-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը: 

«ArmNet» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:-0-