USD
366.68
EUR
418.75
RUB
4.6568
GEL
139.5
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Երևանի Կենտրոնում այրվել է Ucom-ի մալուխներից մեկը, ինչի պատճառով ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

07.05.2025, 14:44
Վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 6 ժամ
Երևանի Կենտրոնում այրվել է Ucom-ի մալուխներից մեկը, ինչի պատճառով ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարման տատանումների հետևանքով այրվել է Ucom-ի մալուխներից մեկը, հայտնում են ընկերությունից։ 

«Հարգելի բաժանորդներ, Կենտրոն վարչական շրջանում հոսանքի լարման տատանումների հետևանքով այրվել է Ucom-ի մալուխներից մեկը, ինչի հետևանքով այդ հատվածում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 6 ժամ», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։ 

Ucom–ից հայցում են բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։