USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Sony–ն PS4–ի համար Project Morpheus վիրտուալ իրականության ակնոց է ներկայացրել

19.03.2014, 19:38
Sony ընկերությունը ներկայացրել է Full HD էկրանով Project Morpheus վիրտուալ իրականության ակնոցի նախատիպ է ներկայացրել Sony PlayStation 4 խաղային հավելվածի համար, գրում է digit.ru–ն` հղում անելով Sony PlayStation պաշտոնական բլոգին։
Sony–ն PS4–ի համար Project Morpheus վիրտուալ իրականության ակնոց է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Sony ընկերությունը ներկայացրել է Full HD էկրանով Project Morpheus վիրտուալ իրականության ակնոցի նախատիպ է ներկայացրել Sony PlayStation 4 խաղային հավելվածի համար, գրում է digit.ru–ն` հղում անելով Sony PlayStation պաշտոնական բլոգին։

Game Developers Conference ցուցահանդեսում նորույթը ծանուցել է Sony Worldwide Studios–ի նախագահ Սուհեյ Յոշիդան։

Այս պահին Project Morpheus–ն աշխատանքային նախատիպ է և հասանելի է միայն առանձին մշակողների համար։ Առայժմ ընկերությունը չի նշում վաճառքում ակնոցի հայտնվելու հավանական ժամկետները և սարքի մոտավոր արժեքը։

Ինչպես հայտնել է Digit.ru–ն, նմանատիպ սարքեր են մշակում նաև Microsoft, Oculus VR և այլ ընկերություններում։ Oculus–ն այս պահին ներկայացրել է Oculus Rift վիրտուալ իրականության երկրորդ սերնդի ակնոց, որին օժանդակելու մասին հայտարարել է Valve խաղային ընկերությունը։ Xbox խաղային կոնսոլի համար Microsoft վիրտուալ ակնոցն առայժմ պաշտոնապես չեն ծանուցվել։ -0-