Apple–ում ժամացույցի տեսք ունեցող համակարգչի մշակման գործով շուրջ հարյուր մարդ է զբաղվում. ԶԼՄ
13.02.2013,
16:12
Apple–ում ձեռքի ժամացույցի տեսք ունեցող բջջային համակարգչի մշակմամբ զբաղվող թիմը բաղկացած է մոտ հարյուր մասնագետից` ապարատային և ծրագրային ապահովման մասնագետներից, դիզայներներից, մենեջերներից և մարքեթինգի մասնագետներից, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով լավատեղյակ աղբյուրների։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple–ում ձեռքի ժամացույցի տեսք ունեցող բջջային համակարգչի մշակմամբ զբաղվող թիմը բաղկացած է մոտ հարյուր մասնագետից` ապարատային և ծրագրային ապահովման մասնագետներից, դիզայներներից, մենեջերներից և մարքեթինգի մասնագետներից, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով լավատեղյակ աղբյուրների։
Ինչպես նախորդ հանգստյան օրերին հայտնել է The New York Times–ը, Apple–ի պատերի ներսում թեստավորում անցնող սարքը նման է ժամացույցի` ներս ընկած դիսփլեյով, որն ամրացվում է ձեռքին։ Լրատվամիջոցներին հայտնի չէ, թե ինչ հնարավորություններով է օժտված լինելու սարքը, հայտնի չէ անգամ այն ունենալու է Siri գործառույթը, թե ոչ։
«iWatch սարքը կլրացնի Apple–ի էկոհամակարգի բացը։ Ինչպես և Apple–ի հեղափոխական մյուս պրոդուկտները, այն կթերագնահատվի գործարկման ժամանակ, սակայն հետագայում մեծ ազդեցություն կունենա մեր կյանքի և Apple–ի ճակատագրի վրա»,– կարծում է տեխնոլոգիաների անկախ փորձագետ Բրյուս Տոնյացինին։ Ավելի վաղ Apple–ը թողարկել է iPod nano նվագարկիչ, որն այլ արտադրողների աքսեսուարների օգնությամբ կարելի էր վերածել ձեռքի ժամացույցի։
T. Rowe Price Group–ի վերլուծաբան Ջոշ Սպենսերի կարծիքով, Apple–ը ճիշտ է անում, որ ձգտում է նմանատիպ նորարարական պրոդուկտներ մշակել, անգամ եթե դրանք կոմերցիոն արագ շահ չեն բերի։ «Apple ժամացույցը կկրեն ավելի մեծ թվով մարդիկ, քան Google ակնոցները»,– ասել է նա Բլումբերգին։ Հիշեցնենք, որ 2012 թվականին Google–ը ներկայացրել է համակարգչի նախատիպ Google Glass ակնոցների տեսքով։ Այդ սարքն ամենայն հավանականությամբ զանգվածային շուկայում կլինի 2014 թվականին, հայտնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
-0-