USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

The Verge–ը հայտնել է նոր GPT-4.5–ի թողարկման ամսաթիվը

25.02.2025, 14:02
OpenAI-ի հիմնական ներդրող Microsoft-ը նախապատրաստում է իր սերվերները GPT-4.5 թարմացման գործարկման համար
The Verge–ը հայտնել է նոր GPT-4.5–ի թողարկման ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ChatGPT արհեստական բանականությամբ չաթ-բոտի մշակող ընկերությունը կարող է հաջորդ շաբաթ թողարկել GPT-4.5 մոդելի նոր թարմացումը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է The Verge պորտալի վերլուծաբան Թոմ Ուորենը՝ հղում անելով Microsoft կորպորացիայի աղբյուրին։

Նրա տեղեկություններով՝ OpenAI-ի հիմնական ներդրող Microsoft-ը նախապատրաստում է իր սերվերները GPT-4.5 թարմացման գործարկման համար, ինչն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում։ Բացի այդ, հաղորդվում է, որ հաջորդ սերնդի GPT-5 մոդելը կարող է թողարկվել արդեն 2025 թվականի մայիսին։

Ավելի վաղ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը հայտնել էր, որ սպասվող GPT-4.5 թարմացումը, որը նախկինում հայտնի էր որպես Orion, կդառնա վերջին մոդելը, որը կաշխատի առանց խորացված վերլուծության տեխնոլոգիայի։ Միևնույն ժամանակ, հաջորդ սերնդի GPT-5 մոդելն արդեն ինտեգրված կլինի օ3 մոդելի խորացված վերլուծության համակարգի հետ, ինչը թույլ կտա օգտատերերին աշխատել առանց տարբեր մոդելների միջև անցման։

GPT-5-ում կլինեն ձայնային չաթի, փաստաթղթային համատեղ խմբագրման, համացանցում տեղեկատվության որոնման և արհեստական բանականության անձնական օգնականի (AI agent) հնարավորություններ։ Այս մոդելն անվճար կլինի բոլոր օգտատերերի համար։