USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

WhatsApp–ը կսկսի զգուշացնել խարդախությունների մասին

16.04.2025, 13:52
WhatsApp-ը կսկսի օգտատերերին անվտանգության և պաշտպանության հաղորդագրություններ ուղարկել հավելվածի ներսում նոր պաշտոնական չաթի միջոցով
WhatsApp–ը կսկսի զգուշացնել խարդախությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ WhatsApp-ը կսկսի օգտատերերին անվտանգության և պաշտպանության հաղորդագրություններ ուղարկել հավելվածի ներսում նոր պաշտոնական չաթի միջոցով, հայտնում է Independent-ը։

Meta-ին պատկանող հարթակից նշել են, որ օգտատերերն իրենց չաթերի ցանկում կտեսնեն հաղորդագրություն հենց WhatsApp-ից, դա կլինի միակողմանի նամակագրություն, որի շրջանակում հավելվածը կտրամադրի տարբեր թարմացումներ:

Նոր չաթը օգտատերերին տեղեկատվություն կտրամադրի հավելվածի նոր գործառույթների մասին, հիշեցումներ, թե ինչպես հայտնաբերել կասկածելի հաղորդագրություններն ու խարդախությունները, ինչպես նաև գաղտնիության վերաբերյալ խորհուրդներ:

Ընկերությունը նշել է, որ դա թույլ կտա օգտատերերին անվտանգության և պաշտպանության ծանուցումներ ստանալ ուղիղ հավելվածից։

Այս նախաձեռնությունը հայտնվել է մի շարք ոլորտներում առցանց անվտանգության խնդիրների նկատմամբ մեծ ուշադրության ֆոնին, որոնց թվում են խարդախությունից և խաբեությունից պաշտպանությունը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում ուժի մեջ մտավ Համացանցում անվտանգության մասին օրենքը (Online Safety Act)։