USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Apple–ն ու Google–ը բանակցություններ են վարում պատենտների հարցերի շուրջ

31.08.2012, 14:14
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը և Google–ի նրա գործընկեր Լարի Փեյջը բանակցություններ են վարում մտավոր սեփականության մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ բջջային վիճելի տեխնոլոգիաները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը, որն էլ իր հերթին վկայակոչում է իրազեկ աղբյուրներին։
Apple–ն ու Google–ը բանակցություններ են վարում պատենտների հարցերի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը և Google–ի նրա գործընկեր Լարի Փեյջը բանակցություններ են վարում մտավոր սեփականության մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ բջջային վիճելի տեխնոլոգիաները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը, որն էլ իր հերթին վկայակոչում է իրազեկ աղբյուրներին։

Apple–ը ներգրավված է Google–ի Android բջջային պլատֆորմով բջջային սարքերի արտադրող ընկերությունների, մասնավորապես,  Samsung, HTC և Motorola Mobility–ի հետ մի շարք պատենտային վեճերում։

Անմիջականորեն Google–ի հետ  iPhone–ի և iPad–ի արտադրողն առայժմ դատական գործի մեջ չէ, բայց ինտերնետ ընկերությունը հեռու է իրեն պահում Apple – Samsung վեճից։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ատենակալները մեղավոր ճանաչեցին Samsung–ն Apple ընկերության տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ` պարտադրելով ընկերությանը 1.05 միլիարդ դոլարի տուգանք վճարել։ Samsung–ի կողմից պատենտների խախտումների մեծամասնությունը վերաբերում է ծրագրային գործառույթների։ Սակայն, Google–ում կարծում են, որ Apple–ի պատենտները կապ չունեն Android ֆունդամենտալ հիմքերի հետ։

Աղբյուրների տվյալներով՝ ընկերությունների ղեկավարները նախորդ շաբաթ հեռախոսային բանակցություններ են վարել, որոնց մասին չեն բարձրաձայնել։ Google–ի և Apple–ի մյուս թոփ–մենեջերների միջև պատենտների վերաբերյալ բանակցությունները շարունակվում են մինչ օրս, գրում է Ռոյթերսը։

Թեև Փեյջի և Կուկի միջև բանակցությունները պաշտոնական համաձայնության չեն հանգեցրել, նրանք պայմանավորվել են շարունակել պատենտային հարցերի քննարկումը, հաղորդում են աղբյուրները։ Ինչպես ակնկալվում է, բանակցությունների հաջորդ փուլը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում, թեև ամսաթիվը դեռ չի որոշվել։ Ընկերությունները հրաժարվել են Ռոյթերսին մեկնաբանել այս տեղեկությունը։

Apple–ն ու Google–ն օպերացիոն բջջային համակարգերի շուկայի գլխավոր մրցակիցներն են` iOS ծրագրային պլատֆորմն առաջատար է պլանշետային համակարգիչների հատվածում, իսկ Android–ը` սմարթֆոնների շուկայում։

Վերջին ժամանակներում Apple–ն աստիճանաբար հրաժարվում է իր սարքերում Google–ի պրոդուկտների տեղադրումից։ Այսպես, YouTube տեսահոսթինգի ներդիրը չի տեղադրվի գործարկման պատրաստվող iOS 6 պլատֆորմով աշխատող Apple բջջային սարքերում։ Բացի այդ, iOS 6–ում ընկերությունը կհրաժարվի նաև
Google Maps քարտեզագրական ծառայության օգտագործումից` եռաչափ ռեժիմում քարտեզադիտման սեփական լուծման օգտին։