USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Nokia–ն «խելացի ժամացույց» է պատրաստում ֆուտուրիստական մշակումների հիման վրա

24.12.2013, 11:40
Nokia ընկերությունը «խելացի ժամացույց»–տրանսֆորմեր է ստեղծում, որն օգտագործողը կարող է վերածել բջջային տարբեր սարքերի։ «Ժամացույցը» հնարավոր է կառավարել կորպուսի մեխանիկական ազդեցության միջոցով։ Գաջեթը նախատեսվում է թողարկել 2014 թվականի երրորդ եռամսյակում, հայտնում է NokiaPowerUser ռեսուրսը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Nokia–ն «խելացի ժամացույց» է պատրաստում ֆուտուրիստական մշակումների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Nokia ընկերությունը «խելացի ժամացույց»–տրանսֆորմեր է ստեղծում, որն օգտագործողը կարող է վերածել բջջային տարբեր սարքերի։ «Ժամացույցը» հնարավոր է կառավարել կորպուսի մեխանիկական ազդեցության միջոցով։ Գաջեթը նախատեսվում է թողարկել 2014 թվականի երրորդ եռամսյակում, հայտնում է NokiaPowerUser ռեսուրսը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Սարքում կտեղադրվեն Kinetic և Morph կոնցեպտուալ սարքերի օրինակներում ցուցադրված Nokia–ի մշակումները։ Kinetic–ը 2011 թվականին ներկայացված սարքի կոնցեպտ է, որը կարելի է կառավարել կորացնելու կամ պտտելու միջոցով։ Morph–ը սարքի ավելի համարձակ գաղափար է, բաղկացած է ճկուն թափանցիկ նյութից, կարող է ճկվել, փոխել ձևն ու չափերը։ Բջջային սարքի ամբողջ մակերևույթը հպմանն արձագանքող էկրան է։ Կոնցեպտը ներկայացվել է 2008 թվականին, գրում է cnews.ru–ն։ -0-