Կուկ. «Apple–ի նորարարությունները փոփոխություն կմտցնեն շուկա»
29.05.2013,
16:23
Apple ընկերությունը նոր սարքեր կներկայացնի, որոնք կարող են փոխել շուկան, All Things Digital պարբերականի կողմից անցկացվող D11 համաժողովի ընթացքում հայտարարել է Apple –ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, գրում է digit.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը նոր սարքեր կներկայացնի, որոնք կարող են փոխել շուկան, All Things Digital պարբերականի կողմից անցկացվող D11 համաժողովի ընթացքում հայտարարել է Apple –ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, գրում է digit.ru–ն։
Այդ հայտարարությունը Կուկն արել է Apple–ի` Worldwide Developers Conference–ի մշակողների համար նախատեսված սեփական համաժողովից երկու շաբաթ առաջ։ WWDC–ի նախաշեմին շուկայում լուրեր են պտտվում նոր սարքերի մասին, որոնք կարող են ներկայացվել միջոցառմանը, ինչպես նաև Apple iOS բջջային պլատֆորմի հնարավոր թարմացումների մասին։ ԶԼՄ–ների տվյալներով, Apple–ը հեռուստացույցի և ժամացույցի տեսքով համակարգչի մշակումներ է իրականացնում։
«Շատերը կարծում են, որ նորարարությունները նոր կատեգորիա են նշանակում։ Այո, մենք մնում ենք այն ընկերությունը, որը դա անելու է։ Մենք ունենք հիանալի ծրագրեր, որոնց ուղղությամբ աշխատում ենք»,– հայտարարել է Կուկը։
Նրա խոսքով, աշխատակիցները, ովքեր աշխարհին ցույց են տվել iPhone, iPad և Mac, պատրաստվում են թողարկել ևս մի քանի սարքեր, որոնք «ընդունակ են փոխելու խաղի կանոնները»։ Ավելի վաղ Կուկն ասում էր, որ Apple–ն աշխատում է նոր սարքերի, ծրագրերի և սերվիսների վրա, որոնք ծրագրում է ներկայացնել այս աշնանը և 2014 թվականի ընթացքում։
Apple–ի ղեկավարը հրաժարվել է հաստատել կամ հերքել այն լուրերը, որ ընկերությունը սեփական ապրանքանիշով «խելացի» հեռուստացույց է մշակում, սակայն հայտարարել է, որ այդ ոլորտը թույլ է տալիս օգտագործողների համար ավելի գրավիչ լուծումներ մշակել։ Այսօրվա դրությամբ, Apple–ը վաճառել է Apple TV ավելի քան 13 միլիոն հավելված, որոնցից մոտ կեսը` նախորդ տարի։
Խոսելով ձեռքին ամրացվող համակարգիչների մասին` Կուկը նշել է, որ այդ ապրանքային կատեգորիան կարող է ժամանակի ընթացքում շահութաբեր դառնալ, իսի սարքը կրելու ամենահարմար մասը դաստակն է։ «Մեզ պետք է կենտրոնանալ պրոդուկտների վրա։ Եթե մենք դա ճիշտ անենք, եթե մենք ստեղծենք մարդկանց կյանքը բարելավող գերազանց պրոդուկտներ, ապա մնացածն էլ կլինի»,– ասել է Apple–ի գլխավոր տնօրենը։
Ինչպես հայտնում է Digit.ru–ն, Morgan Stanley–ի վերլուծաբաններն ասել են, որ Apple–ը հավանաբար սեպտեմբերին ծրագրում է նաև նոր սմարթֆոն (հնարավոր է` iPhone 5S) և iPhone–ի ոչ շատ թանկ տարբերակ ներկայացնել։ Սեպտեմբերի վերջին ընկերության երկրպագուները կարող են տեսնել նաև նոր սերնդի մեծ չափի iPad և կոմպակտ iPad mini. -0-