iPhone 5S-ի էկրանը հնարավոր է ավելի մեծ լինի, քան նախորդ մոդելինը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Apple–ի iPhone 5S սմարթֆոնի էկրանը հնարավոր է նախորդ մոդելից ավելի մեծ էկրան ունենա, որի պատճառով Apple–ը մինչև տարեվերջ կհետաձգի գործարկումը, հաղորդում է Commercial Times չինական պարբերականը, որը հղում է կատարում Apple մատակարար ընկերությունների աղբյուրներին։
Հաղորդագրությունների համաձայն` iPhone 5S–ի էկրանի չափը հնարավոր է մեծացվի մինչև 4,3 դյույմ անկյունագծով` iPhone 5–ի 4 դյույմի դիմաց։ Apple ընկերությունը և դրա մատակարարների ներկայացուցիչները չեն մեկնաբանում այդ խոսակցությունները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկացվել էր, որ Apple–ի նոր սմարթֆոնի գործարկումը նախատեսված է սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Ինչպես գրում է Digit.ru–ն, փորձագետները սարքի հետևյալ տեխնիկական բնութագրերն են ենթադրում` Retina–ի փոխարեն IGZO էկրան, NFC-մոդուլ, մատնահետքերի դատչիկ, 1,6 Հհց հաճախականությամբ պրոցեսոր, 2 ԳԲ չափով օպերատիվ հիշողություն և 12 ՄՊ տեսախցիկ։
Ինչպե՞ս էին օգտատերերը դժգոհում էկրաններից
iPhone 5–ի ակտուալ մոդելը ներկայացվել է 2012թ.–ի սեպտեմբերին։ Սմարթֆոնը զանգվածային հակասող արձագանքներ առաջացրեց, այդ թվում օգտատերերը դժգոհում էին դեֆեկտով էկրաններից։ Օգտատերերը նշում էին էկրանի թարթումը, որը սմարթֆոնի օգտագործումը գրեթե անհնար է դարձնում և «փրփուրի էֆեկտը», որի ժամանակ պատկերը տարօրինակ կերպով դեֆորմացվում է`էկրանին դիպչելու պահին։
Ինչի՞ ուղղությամբ է դեռ աշխատում Apple–ը
Apple ընկերությունը գործարկման է պատրաստվում նորարարական պրոդուկտներ, որոնք պոտենցիալ կերպով կարող են փոխել շուկան, հայտնել է Apple–ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը։ Morgan Stanley–ի վերլուծաբանները կանխատեսում են, որ աշնանը հնարավոր կլինի սպասել iPhone–ի ոչ թանկարժեք ձևափոխման, iPad ամբողջական չափով պլանշետի և կոմպակտ iPad mini –ի ծանուցումներին։
Ինչպե՞ս է Apple–ը պայմանավորվում Ռուսաստանում iPhone–ի ուղիղ մատակարարումների վերաբերյալ
Տվյալ պահին Apple–ը iPhone–ի դիստրիբուցիայի մասին պայմանագիր է կնքել միայն մեկ ռուսական մանրածախ ցանցի` «Սվյազնոյ» ընկերության հետ։ Դեռ որոշված չէ, թե ում է այն վստահելու Ռուսաստանում iPhone–ի մատակարարումը, տեղեկացրել է դիսրտրիբյուտորական ընկերություններից մեկի թոփ մենեջերը։ –0–