USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Dell-ն ուլտրաբուք է ներկայացրել և հայտարարել է պլանշետների վերադարձի մասին

11.01.2012, 18:07
Dell ընկերությունն ուլտրաբուքերի շուկայում ներկայացրել է իր առաջին` XPS 13 մոդելը: Համակարգիչն ունի 1366 x 768 պիքսելով 13,3-դյույմանոց մատրիցա՝ ծածկված Gorilla Glass-ով, Intel HD 3000 ինտեգրված գրաֆիկական արագացուցիչ և USB 2.0, USB 3.0 ու DisplayPort: Այն ունի նաև բնիկ ականջակալների համար:
Dell-ն ուլտրաբուք է ներկայացրել և հայտարարել է պլանշետների վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Dell ընկերությունն ուլտրաբուքերի շուկայում ներկայացրել է իր առաջին` XPS 13 մոդելը: Համակարգիչն ունի 1366 x 768 պիքսելով 13,3-դյույմանոց մատրիցա՝ ծածկված Gorilla Glass-ով, Intel HD 3000 ինտեգրված գրաֆիկական արագացուցիչ և USB 2.0, USB 3.0 ու DisplayPort: Այն ունի նաև բնիկ ականջակալների համար:

Dell XPS 13 մոդելը զինված է նաև Intel Core 3 պրոցեսորով: Իսկ արժեքը կազմում է 999 դոլար, հաղորդում է Cnews.ru-ն:

Ուլտրաբուքն ունի Wi-Fi և Bluetooth հնարավորություն: Ընտրության համար առաջարկվում է 128 և 256 ԳԲ տարողության SSD: Վաճառքը կսկսվի 2012 թվականի փետրվարին:

Բացի այդ, վենդորը հայտարարել է մինչև տարեվերջ վերադառնալ սպառողական պլանշետների շուկա: -0-