Apple–ն iOS 8–ում և «խելացի» ժամացույցում շեշտը կդնի ֆիտնես–տեխնոլոգիաների վրա
03.02.2014,
19:39
Apple iOS 8 օպերացիոն համակարգի նոր տարբերակը, ինչպես նաև դեռևս չներկայացված, բայց սպասվող iWatch «խելացի» ժամացույցն օգտագործողին հնարավորություն է տալիս ակտիվ հետևել սեփական առողջությանը և ֆիտնես–մարզումներին, հայտնում է Digit.ru–ն` հղում անելով 9to5Mac տեխնաբլոգին։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple iOS 8 օպերացիոն համակարգի նոր տարբերակը, ինչպես նաև դեռևս չներկայացված, բայց սպասվող iWatch «խելացի» ժամացույցն օգտագործողին հնարավորություն է տալիս ակտիվ հետևել սեփական առողջությանը և ֆիտնես–մարզումներին, հայտնում է Digit.ru–ն` հղում անելով 9to5Mac տեխնաբլոգին։
Apple–ի ժամացույցի թողարկման մասին լուրերը պտտվում են շուկայում նախորդ տարվանից։ Փորձագետները կարծում են, որ Apple M7 համապրոցեսորը ներկառուցված է iPhone 5S–ում և նոր մոդելի iPad–ում` ապագա iWatch–ի հետ զույգով օգտագործելու համար։ Բացի այդ, Apple–ն ավանդաբար տարին մեկ անգամ իր բջջային հարթակի մեծածավալ թարմացումն է թողարկում, որում ներկառուցում է սեփական սարքերի համար առավել արդիական ֆունկցիաներ։
Պարբերականի տվյալներով, iWatch–ի վրա կտեղադրվի Healthbook հավելված։ Apple–ի մշակումը կհետևի քայլերի թվին, անցած տարածությանը, ծախսած կալորիաներին, արյան ճնշմանը, զարկին, արյան մեջ գլյուկոզայի մակարդակին, ինչպես նաև կյանքի համար կարևոր այլ ցուցանիշների։ Բացի այդ, հավելվածը կհիշեցնի դեղն ընդունելու կամ պրոցեդուրայի մասին։ Նմանատիպ հնարավորություններով S Health հավելված էլ գործում է Samsung սմարթֆոններում, սակայն այն այդքան էլ խորը չի ներկայացնում տեղեկությունները։ Ենթադրվում է, որ Healthbook–ն iWatch–ում կաշխատի iOS-սարքերի հետ միասին։
Ֆիտնես–ֆունկցիաներից բացի iOS 8–ում կարող են բջջային վճարումների հետ կապված աշխատանքի նոր հնարավորություններ հայտնվել։ Apple–ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը վերջին հանդիպման ընթացքում նշել է, որ չի բացառում Touch ID մատնահետքերի լուսանցման հնարավորությունը բջջային վճարումների կատարման համար և դրանում մեծ հնարավորություններ է տեսնում։ Նախորդ տարվանից լուրեր են պտտվում, որ Apple–ը մասնագետներ է փնտրում սեփական վճարային հարթակի մշակման համար։
Հնարավոր նորարարությունների թվում օգտագործողները նաև կարող են տեսնել սարքի անլար լիցքավորում արևային էներգիայից և շարժման էներգիայից։ Ահա ինչը դժվար թե փոխվի` դա նոր iOS–ի դիզայնն է, ինչպես նաև դրա ծանուցման ժամկետները, որպես կանոն Apple–ն իր նորույթները ցուցադրում է հունիսին WWDC համաժողովում, իսկ գործարկում է աշնանը։ -0-