Apple Watch 2–ը կթողարկվի հաջորդ տարի
15.06.2015,
12:10
Նախատեսվում է, որ երկրորդ սերնդի Apple Watch «խելացի» ժամացույցները կթողարկվեն 2016թ.–ին, հաղորդում է vesti.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախատեսվում է, որ երկրորդ սերնդի Apple Watch «խելացի» ժամացույցները կթողարկվեն 2016թ.–ին, հաղորդում է vesti.ru–ն։
Թեև սարքի առաջին «տարբերակը» չափազանց մեծ պահանջարկ ունի, այնուհանդերձ Apple ընկերությունը կշարունակի ամեն տարի թարմացնել այդ շարքը, ինչպես դա արվում է iPhone–ի և iPad պլանշետի դեպքում։
Նոր Apple Watch–ի մասին շատ քիչ բան է հայտնի։ Ինչպես հաղորդում է GSMArena կայքը, Apple Watch 2–ի էկրանները կտրամադրի LG–ին, որն առաջին սերնդի ժամացույցների էկրանների բացառիկ մատակարարն է։ Լրամշակված Apple Watch–ի այլ առանձնահատկությունների մասին որևէ բան հայտնի չէ։
Առաջին սերնդի Apple Watch–ի նախնական պատվերները սկսել էին ընդունել ապրիլին։ Apple ընկերությունը կարողացավ բոլոր նորույթները վաճառել մոտ վեց ժամում։ Ընդ որում, սարքի լյուքս մոդելները, 10 հազար դոլար արժողությամբ Watch Edition–ը, ամբողջությամբ վաճառվեցին մոտ մի քանի րոպեում։ Սակայն պարզ չէր, թե ինչով էր պայմանավորված իրարանցումը` բարձր պահանջարկո՞վ, թե՞ ցածր առաջարկով։
Apple Watch–ը դեֆիցիտային ապրանք է։ Տարբեր երկրներում այդ սարքի մատակարարումը մի քանի ամիս է տևում։ «Հավաքածուից» (Watch Sport, սովորական և լյուքս Edition), գոտու տեսակից և չափից կախված (38–42 մմ)` Apple Watch–ի գինը տատանվում է 350–17 000 դոլարի սահմանում։–0–