Apple–ը էլեկտրամոբիլ է մշակում
16.02.2015,
13:07
Apple կորպորացիան Titan անվանումով գաղտնի նախագծի շրջանակում էլեկտրամոբիլ է մշակում, որը մինի–վեն է հիշեցնում։ Ինչպես հաղորդում է Vestifinance.ru–ն, այս մասին տեղեկացնում են Wall Street Journal–ը և Financial Times–ը` հղում անելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple կորպորացիան Titan անվանումով գաղտնի նախագծի շրջանակում էլեկտրամոբիլ է մշակում, որը մինի–վեն է հիշեցնում։ Ինչպես հաղորդում է Vestifinance.ru–ն, այս մասին տեղեկացնում են Wall Street Journal–ը և Financial Times–ը` հղում անելով ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին։
Շուրջ հազար ինժեներներից բաղկացած թիմը Կալիֆոռնիայում գտնվող առանձին շենքում զբաղվում է էլեկտրամոբիլի մշակմամբ։ Apple–ի էլեկտրամոբիլն իր ձևով մինի–վեն է հիշեցնում։ Apple–ի այդ ստորաբաժանումը գլխավորում է արտադրության դիզայնի գծով փոխնախագահ Սթիվ Զադեսկին, ով ավելի վաղ աշխատել է Ford կորպորացիայում։
«Այժմ ուսումնասիրվում են տարբեր տեսակի ավտոմատացված մեխանիզմներ, մետաղներ և ավտոմեքենաների արտադրության մեջ կիրառվող նյութեր», – նշում է աղբյուրը։ WSJ–ի տվյալներով` Apple–ի ղեկավարներն արդեն հանդիպել են մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր թողարկում են կոմպլեկտավորող դետալներ պերմիում դասի ավտոմեքենաների համար։
«Կարծես` նրանց մեծ օգնություն հարկավոր չէ ավտոարտադրողներից», – Reuters–ին է ասել անանուն աղբյուրը։ Նրա խոսքով` Apple–ին հիմնականում հետաքրքրում են էլեկտրամոբիլի պահեստամասերն ու արտադրության մեթոդները։
Հարկ է նշել, որ Apple–ին վաղուց է հետաքրքրում էլեկտրամեքենաների ոլորտը։ ԶԼՄ–ների տվյալներով` ավել վաղ Apple–ի ղեկավար Թիմ Կուկը հանդիպել է խոշոր ավտոարտադրողների, այդ թվում նաև Tesla Motors–ի թոփ–մենեջերների հետ։ Հայտնի է նաև, որ Apple–ի էլեկտրամոբիլի մասին երազել է նաև Սթիվ Ջոբսը։ Փորձագետների կարծիքով` էլեկտրամոբիլները բավականին հեռանկարային ոլորտ է Apple–ի համար։–0–