#ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված «Վիվա Արմենիա»–ում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ։
Որոշումը կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարությանԿիբերանվտանգության ապահովումը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է. փորձագետ
Կիբերանվտանգությունը և դրա ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, հայտարարեց երեքշաբթի «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղիյանը։ՀՀ կառավարությունը հնարավոր է համարում թվային հեռարձակման անցնելու ժամկետի երկարաձգումը
Հայաստանի կառավարությունը հնարավոր է համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մանուկյանի առաջարկը, որի համաձայն` նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում և թվային հեռարձակման անցնելու ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվական։ՀՀ կառավարությունը կհամագործակցի IBM–ի հետ սոցիալական ոլորտում նախագծերն իրականացնելիս
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևը երեքշաբթի Երևանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ուղղված է սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունների ուսումնասիրությանը։ԻՏՁՄ–ն առաջարկում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում
Ուրբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացրել է իր մշակած ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում՝ մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ՀՀ կառավարությունը գործնականում կաջակցի ՏՏ ոլորտի զարգացմանը. վարչապետ
ՀՀ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ ոչ միայն խոսքով, այլև գործով երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցելու համար, ուրբաթ DigiTec 2014 յոթերորդ ամենամյա բիզնես–ֆորումի բացման արարողության ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ՀՀ կառավարությունը կընդլայնի էլեկտրոնային ծառայությունների տարածումը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները:Նորություններ 1 - 20 of 32
First | Prev. | 1 2 | Next | Last