USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Պլանշետները սկսում են դուրս մղել համակարգիչներն ու բջջային հեռախոսները. Gartner

04.07.2012, 12:21
Gartner-ի կողմից ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում 510 մարդկանց շրջանում անցկացված հարցման համաձայն՝ օգտվողները ավելի ու ավելի հաճախ տանը օգտագործում են պլանշետներ՝ համակարգչի և բջջային հեռախոսների փոխարեն, հաղորդում է tasstelekom.ru-ն:
Պլանշետները սկսում են դուրս մղել համակարգիչներն ու բջջային հեռախոսները. Gartner
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Gartner-ի կողմից ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում 510 մարդկանց շրջանում անցկացված հարցման համաձայն՝ օգտվողները ավելի ու ավելի հաճախ տանը օգտագործում են պլանշետներ՝ համակարգչի և բջջային հեռախոսների փոխարեն, հաղորդում է tasstelekom.ru-ն:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրա հիմնական պատճառը հարմար և փոքր արտաքին տեսքն է: Օգտատատերերը հիմնականում պլանշետներով ստուգում են էլեկտրոնային փոստը (հարցվածների 81%), նորություններ են կարդում (69%), եղանակի մասին տեղեկատվություն են ստանում (63%), շփվում են սոցիալական ցանցերում (62%) և խաղում են (60%):

Ընդ որում, առավել հաճախ պլանշետից օգտվում են հյուրասենյակում (հարցվածների 87%), ննջասենյակում (65%) և խոհանոցում (45%): Ի դեպ,  հարցվածների 45%-ը նախընտրում է իր պլանշետը չտալ ուրիշի, ինչը խոսում է այն մասին, որ սարքավորումների այդ դասը դարձել է անձնական տարածքի այնպիսի մաս, ինչպես բջջային հեռախոսը, նշվում է հաղորդագրության մեջ:--0—