USD
367.01
EUR
422.5
RUB
4.526
GEL
140.08
2026 թ. օգոստոսի 5, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+35

Ռոբոտաշինությունը կդառնա հիմնական ծրագիր Երևանի մանկապարտեզներում․ այս տարի այն կներդրվի 40 մանկապարտեզում

26.05.2025, 13:11
Առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը
Ռոբոտաշինությունը կդառնա հիմնական ծրագիր Երևանի մանկապարտեզներում․ այս տարի այն կներդրվի 40 մանկապարտեզում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի համայնքային 40 մանկապարեզում այս տարի ներդրված կլինի ռոբոտաշինության ծրագիրը։

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, երևանյան 10 մանկապարտեզներում ներդրված «Ռոբոտաշինության» կրթական փորձնական ծրագիրն ապացուցեց արդյունավետությունն ու կդառնա հիմնական ծրագիր:

«Հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը՝ ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով: Այս տարի ևս 30 մանկապարտեզի յուրաքանչյուրին երեքական հավաքածու և երեքական պլանշետ կհատկացվի», – նշել են քաղաքապետարանից։

Գերատեսչությունից նաև հայտնել են, որ առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ: