USD
362.55
EUR
407.29
RUB
4.3363
GEL
139.25
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձն այսուհետ կարելի է վճարել նաև Apple Pay և Google Pay ծառայությունների միջոցով

21.07.2026, 14:46
Երևանի հանրային տրանսպորտի ուղևորներն այսուհետ կարող են ուղեվարձը վճարել Apple Pay և Google Pay ծառայությունների միջոցով
Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձն այսուհետ կարելի է վճարել նաև Apple Pay և Google Pay ծառայությունների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի հանրային տրանսպորտի ուղևորներն այսուհետ կարող են ուղեվարձը վճարել Apple Pay և Google Pay ծառայությունների միջոցով, Telegram-ի իր ալիքում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ նոր հնարավորությունը գործում է ինչպես վերգետնյա հասարակական տրանսպորտում, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենում։

Ներկայումս Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձի վճարումը հասանելի է տրանսպորտային քարտով (կարելի է ձեռք բերել մետրոյի դրամարկղերում և տերմինալներում, Telcell-ի կետերում, քաղաքային տեղեկատվական կենտրոններում), անհպում բանկային քարտով (բոլոր տեղական բանկերի, բացի ՎՏԲ-ից), Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով։

QR-կոդով թղթային մեկանգամյա տոմսերը շրջանառությունից հանվել են 2025 թ.-ի օգոստոսին։