USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Արհեստական բանականության նախարարություն․ կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

11.05.2026, 11:53
Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը
Արհեստական բանականության նախարարություն․ կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը։

Հայաստանի կառավարությունը շրջանառել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել Արհեստական բանականության նախարարություն:

Նախագիծը ներկայացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը փոխել դարձնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության  նախարարություն՝ համահունչ դարձնով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը»,- նշված է նախագծում:

Նախագիծը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: