USD
389.46
EUR
440.99
RUB
4.8093
GEL
141.93
2025 թ. մայիսի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր սակագնային պլան է ներկայացնում 4G/LTE ցանցի հնարավորություններից օգտվելու համար

05.11.2012, 19:16
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է նոր` «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանը, որը տրամադրում է ինտերնետի մինչև 50 Մբիթ/վրկ արագություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր սակագնային պլան է ներկայացնում 4G/LTE ցանցի հնարավորություններից օգտվելու համար
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ներկայացնում է նոր` «Ինտերնետ էքսպրես 50» հետվճարային սակագնային պլանը, որը տրամադրում է ինտերնետի մինչև 50 Մբիթ/վրկ արագություն:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդն անվճար ստանում է նաև «Ինտերնետ էքսպրես» մոդեմ:

Փաթեթի շրջանակներում 15000 դրամ ամսավճարի դիմաց տրամադրվում է ամսվա առաջին 50 ԳԲ ինտերնետը` մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ, իսկ 51-րդ ԳԲ-ից սկսած` մինչև 512 Կբիթ/վրկ արագությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի օպերատորն է, որն ունի 2G/3.75G/4G ցանց և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի Հայաստանի ամբողջ տարածքում:--0-