USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 17, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Սմարթֆոններ և կապի ծառայություններ․ Թրամփի ընտանիքը գործարկում է TrumpMobile-ը

17.06.2025, 11:55
Թրամփի ընտանիքը հաստատել է TrumpMobile ընկերության գործարկումը, որը կարտադրի սմարթֆոններ և  կապի ծառայություններ կմատուցի
Սմարթֆոններ և կապի ծառայություններ․ Թրամփի ընտանիքը  գործարկում է TrumpMobile-ը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Թրամփի ընտանիքը հաստատել է TrumpMobile-ի գործարկումը: Այն կարտադրի սմարթֆոններ և կմատուցի կապի ծառայություններ, գրում է РБК-ն։

T1 սմարթֆոնի նախնական պատվերներն արդեն հասանելի են 499 դոլար արժեքով։

8002 ոսկեգույն մոդելը կունենա 6.78 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 ՀՑ թարմացման հաճախականությամբ, 50ՄՊ հիմնական տեսախցիկ և 5000 mAh  հզորությամբ մարտկոց:

Սարքը կաշխատի Android 15 օպերացիոն համակարգով, սակայն պրոցեսորի ճշգրիտ բնութագրերը չեն բացահայտվում: Սմարթֆոնը հագեցած կլինի 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ։

Սմարթֆոնը կունենա մատնահետքերի սկաներ, դեմքի միջոցով ապակողպման գործառույթ և 3.5 մմ միակցիչ ականջակալների համար, որը ժամանակակից սարքերում հազվագյուտ մանրուք է։

Սմարթֆոնից բացի, TrumpMobile-ը առաջարկում է բջջային կապի ծառայություններ: 47.45 դոլար ամսական արժողությամբ 47 Plan -ը խոստանում է «ծածկույթ երեք խոշորագույն օպերատորների մակարդակով»։

Ընկերությունը մամուլի հաղորդագրության մեջ սարքը նկարագրում է որպես «նրբագեղ ոսկեգույն սմարթֆոն, որը պատրաստված է աշխատանքի համար և հպարտորեն նախագծված է ԱՄՆ-ում»: Նախնական պատվերներ արդեն կարելի է կատարել 100 դոլար կանխավճարով: The Verge-ը գրում է, որ վաճառքը նախատեսվում է սկսել 2025 թ.-ի սեպտեմբերին: