USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Twitter–ը Հայաստանում առաջին անգամ օգտագործվել է որպես ակտիվիզմի գործիք

02.07.2015, 11:47
Twitter միկրոբլոգն առաջին անգամ օգտագործվել է Հայաստանում որպես ակտիվիզմի գործիք, Facebook սոցցանցի իր էջում գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Twitter–ը Հայաստանում առաջին անգամ օգտագործվել է որպես ակտիվիզմի գործիք
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգն առաջին անգամ օգտագործվել է Հայաստանում որպես ակտիվիզմի գործիք, Facebook սոցցանցի իր էջում գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` հունիսի 22–ի դրությամբ #ElectricYerevan հեշթեգը Twitter–ում օգտագործվել է ավելի քան 68000 անգամ։

«Միաժամանակ Instagram–ում նույն հեշթեգն օգտագործվել է 4200 անգամ։ #ոչթալանին հեշթեգը Twitter–ում ավելացրել են 4000 անգամ, իսկ #электромайдан հեշթեգը` մոտ 2000 անգամ», – գրում է փորձագետը։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Զանգվածային ակցիան վերսկսվեց նույն օրը երեկոյան։ Ցույցերը խաղաղ բնույթ էին կրում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17–ի որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և պատժել խաղաղ ակցիան ցրելու ժամանակ լիազորությունները չարաշահողներին։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։ –0–