USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների նոր հարթակը

30.06.2025, 13:37
Այս հարթակն ուղղված է երևանցիներին առավել հարմար և մատչելի ծառայություններ մատուցելու նպատակին
Քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների նոր հարթակը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված այս նախագիծը համայնքային ծառայությունների միասնական հարթակ է, որը մուտք գործելով, քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող բոլոր գույքային միավորները, տրանսպորտային միջոցները, տվյալներ աղբահանության վճարների վերաբերյալ, առկա պարտավորություններն ու վճարումներ կատարել:

Առաջնային տարբերակը արդեն հասանելի է yes.yerevan.am (https://yes.yerevan.am/) հղումով: