USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Թուրքիայի իշխանությունները սպառնացել են արգելել YouTube–ն ու Facebook–ը

07.03.2014, 13:34
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ուժեղացնել համացանցային վերահսկողությունը։ Պատասխանելով հեռուստատեսային հարցազրույցի  հարցերին` Էրդողանը հասկացրել է, որ մարտի 30–ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո երկրի կառավարությունը կարող է արգելել YouTube ծառայությունը և Facebook սոցիալական ցանցը, գրում է РБК–ն` հղում անելով Today's Zaman–ին։
Թուրքիայի իշխանությունները սպառնացել են արգելել YouTube–ն ու Facebook–ը
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ուժեղացնել համացանցային վերահսկողությունը։ Պատասխանելով հեռուստատեսային հարցազրույցի  հարցերին` Էրդողանը հասկացրել է, որ մարտի 30–ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո երկրի կառավարությունը կարող է արգելել YouTube ծառայությունը և Facebook սոցիալական ցանցը, գրում է РБК–ն` հղում անելով Today's Zaman–ին։

«Այդպիսի որոշումը կարող է կանխել ինտերնետի բացասական ազդեցությունը հասարակության վրա»,– ընդգծել է վարչապետը։

Եթե իշխանությունն իրագործի իր սպառնալիքները, ապա երկրում բողոքի ալիք կբարձրանա, ինչպես դա եղել է համացանցում ազատությունը սահմանափակող նախորդ որոշումների ժամանակ։ Էրդողանի հայտարարությունն արդեն տատանել է բլոգոլորտը` սոցցանցերում հեռարձակումից հետո իշխանությունների որոշումների շուրջ բանավեճեր են ծագել։

2014 թվականի հունվարին Թուրքիայում ուժի մեջ է մտել ոլորտում կայքերն արգելափակելու օրենք, եթե դրանց բովանդակությունը ճանաչվել է վիրավորական կամ անտեղի։ Կառավարությունը պնդում է, որ նոր նորմը նպատակ ունի պաշտպանել և ոչ թե սահմանափակել երկրի ինտերնետ տարածքը։ Թուրքիայում համացանցի հասանելիությունն արդեն սահմանափակվել է` վերջին ժամանակներում հազարավոր կայքեր արգելափակվել են։ -0-