USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

ՌԻԱ Նովոստիի նոր տեղեկատվական տերմինալն արդեն գործարկման փուլում է

20.08.2013, 16:26
Երեքշաբթի գործարկվել է ՌԻԱ Նովոստիի նոր տեղեկատվական տերմինալը։
ՌԻԱ Նովոստիի նոր տեղեկատվական տերմինալն արդեն գործարկման փուլում է
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Երեքշաբթի գործարկվել է ՌԻԱ Նովոստիի նոր տեղեկատվական տերմինալը։

Տերմինալը նախատեսված է ՌԻԱ Նովոստի խմբի գործակալության բաժանորդներին նորություններն օպերատիվ կերպով առաքելու համար, հաղորդում է digit.ru–ն։

Նոր տերմինալը ներկայացնում է պրոֆեսիոնալ տեղեկատվական համակարգ, որը ինտերնետ–ինտերֆեյսի միջոցով ՌԻԱ Նովոստի խմբի ավելի քան 50 տեղեկատվական արտադրանքների ակնթարթային հասանելիություն է տրամադրում` յուրաքանչյուր օգտվողի համար տեղեկատվական հոսքի անհատական կարգավորման հնարավորությամբ։

Նոր տերմինալ ստեղծելիս օգտագործվել են տեղեկատվության հետ կապված աշխատանքի ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որոնք թույլ կտան որակապես նոր մակարդակի հասցնել ՌԻԱ Նովոստիի հաճախորդների աշխատանքը նմորությունների հետ։ Նման մոտեցումը ոչ միայն օգտվողին լրատվական կոնտենտն ակնթարթորեն առաքելու հնարավորություն է ապահովում, այլ նաև նոր տերմինալի կիրառման լայն հնարավորություն։

Նախևառաջ, դրանք նորությունների որոնման տարաբնույթ գործողություններ են։ Տերմինալն արխիվային նյութերի արագ հասանելիություն է ապահովում ըստ հրապարկման ամսաթվի։ Բացի այդ, այն ըստ թեգերի (օբյեկտների) նորությունների որոնում է ապահովում, որոնցով հագեցած են բոլոր հրապարակումները, ընտրությունը կարող է իրականացվել ըստ անձանց, կազմակերպությունների, իրադարձությունների, աշխարհագրական օբյեկտների, արտադրանքների և կատեգորիաների։ Թեգերի մեծ մասն ուղեկցվում է տեղեկատվական տեղեկատվությամբ, որը կարող է օգտագործվել պատրաստի տեսքով` նյութերի հետ աշխատելիս։

Տերմինալից օգտվողները հնարավորություն ունեն նորությունների  ինքնուրույն սեփական ժապավեն ստեղծել և հարմարավետության համար ստացվող նյութերի ընտրություն կատարել։ Դրանց քանակի մատնանշմամբ նոր նյութերի հայտնվելու ցուցադրությունն օգտատերին թույլ է տալիս տեղեկացված լինել ողջ օրվա ընթացքում և համապատասխան հատվածում հետևել թարմացումներին։ Բացի այդ, նաև հասանելի է էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկություններ ստանալու կարգավորումը։  Եվս մեկ օգտակար գործողություն` յուրաքանչյուր հրապարակման մանրամասն մեդիավիճակագրություն, որը ներառում է վերջին երկու շաբաթվա նյութերի քանակի տվյալները և գտնված թեգերի հիշեցման վարկանիշը։

Տերմինալի կայքը մշակվել է հարմարեցված դասավորության տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչը հնարավոր է դարձնում դրա հարմարավետ օգտագործումը` ինչպես դեսքտոփի վրա, այնպես էլ տարբեր բջջային սարքերում` նոութբուքում, պլանշետում, սմարթֆոնում։

«Նոր տերմինալը ՌԻԱ Նովոստի խմբի առանցքային տեղեկատվական արտադրանքների առաքման ունիվերսալ ալիք է։ Տերմինալի օգտատերերը բոլոր լրատվական ժապավենների հասանելիություն կստանան` օգտագործելով ժամանակակից ինտերֆեյսը և հարմարավետ ծառայությունները»,– ասել է ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագրի տեղակալ  Դմիտրի Գրուզդևը։ –0–