USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Facebook սոցցանցում նոր վիրուս է տարածվել

16.12.2014, 17:36
Facebook սոցցանցում նոր վիրուս է տարածվել, հաղորդում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում։
Facebook սոցցանցում նոր վիրուս է տարածվել
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցում նոր վիրուս է տարածվել, հաղորդում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում։ 

«Սոցցանցում վիրուսների նոր ալիք է տարածվել, որոնք գրառումներ են հրապարակում սոցցանցի օգտատերերի էջերից», – նշվում է տեղեկատվության մեջ։

Փորձագետը նաև նշել է, որ եթե օգտատերերն, ամեն դեպքում, սեղմել են հղման վրա, ապա հարկավոր է ամբողջովին սկանավորել համակարգիչը հակավիրուսային համակարգերի միջոցով, ինչպես նաև վերատեղադրել բրաուզերը։

Ինչպես հաղորդում է «Ցուկերբերգը կզանգի» ռուսական կայքը, վիրուսը գրառումներ է հրապարակում Facebook–ի օգտատերերի էջերից։ Հրապարակման մեջ սովորաբար նշվում են այն օգտատերերը, ովքեր «վարակված» էջի ընկերների ցանկում են։ Գրառման մեջ նշված օգտատերերը ստանում են անձնական հաղորդագրություն, որի մեջ հղում կա։ Այդ հղումը տեսագրության էջ է տանում։

Տեսագրությունը դիտելու համար բրաուզերն առաջարկում է տեղադրել ընդլայնված ծրագիր։ Իսկ որոշ օգտատերեր տեսնում են սիրողական տեսագրություն, և կայքի վրա հրապարակվում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կայքի հղումը։ 

Ինչպես նշվում է Chuckegg կայքում, վիրուսն առաջին անգամ հայտնվել է դեռ 2011 թ.–ին, սակայն միայն հիմա է հասել ռուսալեզու օգտատերերին։ Էջի հրապարակումները դադարեցնելու համար հարկավոր է «Տեղեկատվություն» բաժնում հանել «Հավանում եմ» նշանը այն էջերից, որոնց վրա բաժանորդագրվել է վիրուսը։–0–