ԷՀՌԱ-ն կայքերի «սև ցուցակների մասին» օրենքի կատարման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել պետական մարմիններ
28.08.2012,
16:21
Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական ասոցիացիան (ԷՀՌԱ), որը համախմբում է ավելի քան 90 ինտերնետ ընկերությունների, համաձայնեցրել և պետական իշխանական մարմիններ է ուղարկել կայքերի «սև ցուցակների մասին» օրենքի կատարման վերաբերյալ ոլորտին առնչվող առաջարկները, ասվում է ԷՀՌԱ ներկայացուցիչների հաղորդագրության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական ասոցիացիան (ԷՀՌԱ), որը համախմբում է ավելի քան 90 ինտերնետ ընկերությունների, համաձայնեցրել և պետական իշխանական մարմիններ է ուղարկել կայքերի «սև ցուցակների մասին» օրենքի կատարման վերաբերյալ ոլորտին առնչվող առաջարկները, ասվում է ԷՀՌԱ ներկայացուցիչների հաղորդագրության մեջ:
«Մենք հուսով ենք, որ մեր առաջարկները հաշվի կառնեն ամբողջությամբ և կօգնեն ապահովել օրենքի առավելագույն ճշգրիտ կատարմանը»,- հայտնել է ԷՀՌԱ տնօրեն Սերգեյ Պլուգոտարենկոն, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ինչպես նշում են ասոցիացիայի ներկայացուցիչները, օրենքի ընթացիկ խմբագրման իրավաբանական վերլուծությունը ցույց է տվել, որ անհնար է ոչ օրինաչափ կոնտենտով կայքերի ռեեստրի նկատմամբ հասանելիության ռեժիմ սահմանել, բացի ընդհանուր հասանելիության ռեժիմից:
Փորձագետներն առաջարկում են նվազագույնի հասցնել նման ռիսկերը՝ բացառություն կիրառելով այն տեղեկատվության համար, որը տարածման ենթակա չէ օրենքի ուժով կամ դատարանի որոշմամբ: ԷՀՌԱ-ի ներկայացուցիչները նշում են, որ ռեեստրի տեղեկությունների հասանելիության ռեժիմի շուրջ հարցը պետք է հստակ լուծում ստանա:
ԷՀՌԱ-ի դիրքորոշման համաձայն, կայքերի «սև ցուցակը» պետք է վարի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների ոլորտի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր)` որպես առավել թափանցիկ և ձեռնահաս պետական կառույց:
Միաժամանակ Ռոսկոմնադզորը, օրենքի համաձայն, իրավունք ունի ռեեստրի վարման համար այլ կազմակերպության ներգրավել: Սակայն ասոցիացիայի փորձագետների կարծիքով անհրաժեշտ է առանձին մշակել և համաձայնեցնել նման կազմակերպության պահանջները:
Պետական մարմինների հաստատման դեպքում, ԷՀՌԱ-ի առաջարկները ենթաօրենսդրական ակտերի հիմք կծառայեն:
Ինչպես նշել են ԷՀՌԱ-ի ներկայացուցիչները, «սև ցուցակների մասին» օրենքի արդյունավետ իրականացումն անհնար է առանց բուն օրենքի սրբագրման:
Փորձագետներն առաջարկում են հրաժարվել ցանցային հասցեներով ինտերնետային էջերի արգելափակումից, սիմետրիկ ընթացակարգ կիրառել և ռեսուրսի ապաարգելափակումից հանելու ժամկետներ սահմանել` ռեեստրից տեղեկությունները հեռացնելու դեպքում, ինտերնետ էջերի հեռացման պարտականությունը փոխարինել տեղեկատվության հեռացման հետ, որի տարածումն արգելված է:
Հուլիսին ուժի մեջ մտած օրենքն առաջարկում է 2012թ.-ի նոյեմբերի 1-ից կազմել միասնական ցուցակն այն կայքերի, էջերի ու ցանցային հասցեների մասին տեղեկությամբ, որոնք վտանգավոր կոնտենտ են պարունակում երեխաների համար: Առաջին հերթին խոսքը վերաբերում է մանկական պոռնոյին, ինքնասպանությունների և թմրանյութերի հրահանգներին: Այդ դեպքում հնարավոր է կայքերը փակվեն մինչև դատարան հասնելը:
Տվյալ օրենքը քննադատության մեծ ալիք բարձրացրեց ինտերնետային ոլորտի ներկայացուցիչների շրջանում, օրենքի որոշ դրույթների վերաբերյալ դժգոհություն հայտնեցին Google-ը. «Яндекс»-ը, Wikipedia-ն, ԷՀՌԱ-ն և այլ ընկերություններ: -0-