Ucom-ը Տեառնընդառաջ տոնի կապակցությամբ հատուկ առաջարկ է ներկայացրել նորապսակ զույգերի համար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը` որպես յուրահատուկ նվեր, անակնկալ է մատուցում վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած բոլոր նորապսակ զույգերին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
2012 թ. Տեառնընդառաջ եկեղեցական տոնից մինչև 2013թ-ի Տեառնընդառաջն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգերը փետրվարի 13-ին, Ucom ընկերություն ներկայացնելով իրենց ամուսնական վկայականը կամ եկեղեցում պսակադրվելու վկայագիրը, կարող են դառնալ ընկերության բաժանորդներ և երկու ամիս անընդմեջ անվճար օգտվել ընկերության «Երեքը մեկում» կլասիկ փաթեթի ծառայություններից:
Փաթեթը ներառում է 15Մեգաբիթ/վրկ իմտերնետ, 116 ալիք, հեռախոսակապի բաժանորդավճարը:
«Լինելով հայկական կազմակերպություն` մենք հավատարիմ ենք մեր ազգային արժեքներին, և ցանկանում ենք նվեր մատուցել մեր նորապսակներին»,- նշել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի ժողովրդի ամենասիրած տոներից մեկը՝ Տեառնընդառաջը, որի անմիջական ատրիբուտը վառվող խարույկն է համարվում: Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տեառընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել և տոնական ժամերգությունից հետո բոլոր եկեղեցիներում նորապսակների օրհնության արարողություն է ընթանում:
UCom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և մի շարք ավանդական և ժամանակակից բարձր արդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։ Ericsson ընկերության աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ:-0-