USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Ucom-ը Տեառնընդառաջ տոնի կապակցությամբ հատուկ առաջարկ է ներկայացրել նորապսակ զույգերի համար

11.02.2013, 15:19
Ucom ընկերությունը` որպես յուրահատուկ նվեր, անակնկալ է մատուցում վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած բոլոր  նորապսակ զույգերին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Ucom-ը Տեառնընդառաջ տոնի կապակցությամբ հատուկ առաջարկ է ներկայացրել նորապսակ զույգերի համար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը` որպես յուրահատուկ նվեր, անակնկալ է մատուցում վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած բոլոր  նորապսակ զույգերին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

2012 թ. Տեառնընդառաջ եկեղեցական տոնից մինչև 2013թ-ի  Տեառնընդառաջն ընկած ժամանակահատվածում ամուսնացած զույգերը փետրվարի 13-ին, Ucom ընկերություն ներկայացնելով իրենց ամուսնական վկայականը կամ եկեղեցում պսակադրվելու վկայագիրը, կարող են դառնալ ընկերության բաժանորդներ և երկու ամիս անընդմեջ անվճար օգտվել ընկերության  «Երեքը մեկում» կլասիկ փաթեթի ծառայություններից:

Փաթեթը ներառում է 15Մեգաբիթ/վրկ իմտերնետ, 116 ալիք, հեռախոսակապի բաժանորդավճարը:

«Լինելով հայկական կազմակերպություն` մենք հավատարիմ ենք մեր ազգային արժեքներին, և ցանկանում ենք նվեր մատուցել մեր նորապսակներին»,- նշել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի ժողովրդի ամենասիրած տոներից մեկը՝ Տեառնընդառաջը, որի անմիջական ատրիբուտը վառվող խարույկն է համարվում: Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տեառընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել և տոնական ժամերգությունից հետո բոլոր եկեղեցիներում նորապսակների օրհնության արարողություն է ընթանում:

UCom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և մի շարք ավանդական և ժամանակակից բարձր արդյունավետության ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության հայկական շուկայի համար։ Ericsson ընկերության աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց, որն ընդգրկում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը՝ տրամադրելով Ինտերնետի, IP-հեռախոսակապի և ինտերնետ-հասանելիության ծառայություններ:-0-