«Կասպերսկու լաբորատորիան» կանխագուշակել է ինտերնետի մոտալուտ վախճանը
12.12.2013,
14:25
«Kaspersky Security Bulletin 2013. Կանխատեսումներ» նախատոնական զեկույցում «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր հակավիրուսային փորձագետ Ալեքսանդր Գոստևը կանխագուշակել է, որ ինտերնետը «մասերի կբաժանվի»։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Kaspersky Security Bulletin 2013. Կանխատեսումներ» նախատոնական զեկույցում «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր հակավիրուսային փորձագետ Ալեքսանդր Գոստևը կանխագուշակել է, որ ինտերնետը «մասերի կբաժանվի»։
Փաստաթուղթը հրապարակվել է 2013 թ.–ի դեկտեմբերի 11–ին, հաղորդում է Cnews–ը։
Եթե մինչև վերջերս միասնական ինտերնետի մասնատման գործում իր ակտիվ մասնակցությամբ տարբերվում էր միայն Չինաստանը իր Մեծ չինական firewall-ով, ապա այժմ մի շարք երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը ձգտում են առանձնացնել իրենց ռեսուրսների զգալի մասն ու դրանք ինքնուրույն վերահսկել, նշում է Գոստևը։
Այսպես, շատ երկրներ արդեն ընդունել կամ պատրաստվում են ընդունել օրենքներ, որոնք արգելում են օտարերկրյա ծառայությունների օգտագործումը, ընդ որում այս միտումը մեծ թափ ստացավ Էդվարդ Սնոուդենի հրապարակումներից հետո։
Այսպես, նոյեմբերին Գերմանիան հայտարարել է, որ պատրաստվում է երկրի ներսում ամբողջովին շրջափակել գերմանական գերատեսչությունների միջև բոլոր հաղորդակցությունները։ Բրազիլիան տեղեկացրել է, որ մտադիր է կառուցել այլընտրանքային մայրուղային ինտերնետ–ալիք Ֆլորիդայից ձգվող ալիքից չօգտվելու համար։
Այս միտումների զարգացման դեպքում մարդկությունը շուտով կարող է մնալ առանց միասնական ինտերնետի, սակայն կհայտնվեն տասնյակ ազգային ցանցեր, նշում է փորձագետը։
Այս միտումներն ավելի կուժեղանան, և օրենսդրական արգելքներից չի խուսափի անցումը դեպի տեխնիկական սահմանափակումների։ Դրանից հետո հավանական է, որ փորձ կարվի սահմանափակել երկրի ներսում գտնվող տվյալների նկատմամբ օտարերկրյա հասանելիությունը։
Միասնական ինտերնետ տարածքից դուրս գալու միտում են ցուցադրում ոչ միայն պետությունները, այլ նաև ոչ ֆորմալ մարդկային հանրությունը։ Մեկուսացված ցանցերի թվում Գոստևը նշել է կիբերհանցագործների կողմից ստեղծված «իրենց սեփական, առանձին Darknet»–ը, որը հիմնադրվել է Tor և I2P տեխնոլոգիաների վրա։ Այս հատվածի փակ լինելը թույլ է տալիս կիբերհանցագործներին «անանուն կերպով հանցագործություններ կատարել, զբաղվել առևտրով և հաղորդակցվել»։
Գոստևը գրում է, որ բացառված չէ, որ եթե համացանցի ազգային հատվածները միմյանց հետո փոխգործակցելու հնարավորություն չունենան, ապա ստվերային Darknet–ը կմնա միակ անդրազգային ցանցը։–0–