USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Պետդեպարտամենտը Twitter-ում ռուսերեն էջ կբացի. Քլինթոն

16.02.2011, 17:18
Պետդեպարտամենտը 2011 թ.-ին ռուսերեն twitter-ալիք կբացի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պետդեպարտամենտը Twitter-ում ռուսերեն էջ կբացի. Քլինթոն

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պետդեպարտամենտը 2011 թ.-ին ռուսերեն twitter-ալիք կբացի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս տարի մենք twitter-account-ներ կբացենք Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի համար այդ երկրների մայրենի լեզուներով՝ չինարենով, ռուսերենով և հինդիով, որպեսզի օնլայն շփում իրականացնենք այն վայրերում, որտեղ կառավարությունը սահմանափակումներ չի մտցնում ինտերնետ հասանելիության նկատմամբ», - երեքշաբթի աշխարհում ինտերնետի ազատության վիճակի մասին իր ելույթում հայտարարել է պետքարտուղարը:

Նրա խոսքերով՝ պետդեպարտամենտում գիտակցում են սոցիալական ցանցերի միջոցով օնլայն-շփման արդյունավետությունը, և հաջորդ շաբաթ Twitter-ում էջեր կգործարկեն արաբերենով և պարսկերենով:

Քլինթոնը երկրորդ անգամ է ելույթ ունենում ինտերնետում ազատության հարցերի մասին: Նախորդ տարի պետքարտուղարը հանդես եկավ նմանատիպ ելույթով՝ առաջին անգամ պաշտոնապես ինտերնետը համարելով ժողովրդավարության արտահանման նոր գործիք:-0-