USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

«ԱրմենՏել»-ը 40%-ով նվազեցրել է շարժական ինտերնետի սակագինը

01.10.2010, 00:47
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային հեռախոսակապի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար շարժական ինտերնետի սակագնի նվազեցման մասին «Ինտերնետ բոլորի համար» ծառայության շրջանակում:
«ԱրմենՏել»-ը 40%-ով  նվազեցրել է շարժական ինտերնետի սակագինը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային հեռախոսակապի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար շարժական ինտերնետի սակագնի նվազեցման մասին «Ինտերնետ բոլորի համար» ծառայության շրջանակում:

Փոխանցված/ստացված տվյալների մեկ մեգաբայթի սակագինը 90 դրամ է նախկին 150 դրամի փոխարեն:

«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունն ունիվերսալ հնարավորություն է այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են օգտվել ինտերնետից առանց լրացուցիչ կարգավորումներ կատարելու  հեռախոսում: Այս ծառայությունը հարմար է հատկապես այն մարդկանց, ովքեր հազվադեպ են օգտվում ինտերնետից և վերջիններիս անհրաժեշտ է ստանալ արագ տեղեկատվություն` օրինակ իմանալ չվերթի ժամը, ստուգել էլեկտրոնային  փոստը և այլն»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը հնարավորություն է ընձեռում միանալ ինտերնետ ցանցին անմիջապես հեռախոսի բրաուզերի միջոցով: Եթե սակագնային փաթեթը, որից տվյալ պահին օգտվում է բաժանորդը, նախատեսում է շարժական ինտերնետի ավելի ցածր սակագին, ապա նա ինքնուրույն  կարող է կարգավորել GPRS-ինտերնետը  խորհրդատվության համար զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելել Beeline սպասարկման և վաճառքի գրասենյակ:
«Ինտերնետ բոլորի համար» ծառայությունը ակտիվացնելու վճար և ամսական  բաժանորդավճար նախատեսված չէ: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է  զանգահարել 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելել Beeline սպասարկման և վաճառքի գրասենյակներ:
ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ:
«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը ներառում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում, Վիետնամում և Կամբոջայում կապի ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք ընդգրկում են շուրջ 345 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն է, որը գրանցվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով: 2010թ-ի ապրիլին, երբ միավորվեցին «Վիմպելկոմ» ԲԲԸ և «Киевстар»-ի բաժնետոմսերի փաթեթները` ձևավավորվելով «Վիմպելկոմ Լթդ» հոլդինգային ընկերությունը, VIP ծածկագիրը վերագրանցվեց «Վիմպելկոմ Լթդ»-ի:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն առաջարկում է ամրակացված և շարժական կապի ինտեգրված ծառայություններ, միջազգային և միջքաղաքային, ինչպես նաև տվայների փոխանցման ծառայություններ, անլար և լարային ինտերնետ հասանելիություն, ներառյալ օպտիկամանրաթելային հասանելիության տեխնոլոգիաներ, WiFi և երրորդ սերնդի ցանց: «Վիմպելկոմ»-ի հաճախորդների և գործընկերների թվում են անհատ անձինք, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ, միջազգային կորպորացիաներ և կապի օպերատորներ: -0-