USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ներբեռնե՛ք «My Viva» հավելվածը, կցե՛ք բանկային քարտը և վճարե՛ք Viva-ի բոլոր ծառայությունների համար

Այսօր, 13:18
«My Viva»-ն վճարումներ կատարելու, ծառայությունները  կառավարելու և ինքնասպասարկման հուսալի միջոց է բոլորի համար՝ «մեկ պատուհան» սկզբունքով
Ներբեռնե՛ք «My Viva» հավելվածը, կցե՛ք բանկային քարտը և վճարե՛ք Viva-ի բոլոր ծառայությունների համար

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ «My Viva»-ն վճարումներ կատարելու, ծառայությունները կառավարելու և ինքնասպասարկման հուսալի միջոց է բոլորի համար՝ «մեկ պատուհան» սկզբունքով, հաղորդում է Viva ընկերության մամուլի ծառայությունը

Հավելվածի միջոցով ծառայություններից օգտվելը հեշտ է և արագ․ մի քանի հպումով օգտատերը ստանում է ծառայությունների ու վճարումների ամբողջական կառավարում՝ առանց ժամանակ կորցնելու։ 

 

Վճարումների և սակագնային պլան փոխելու համար սպասարկման կենտրոն այցելելու, հերթ կանգնելու փոխարեն` «My Viva» հավելվածի միջոցով բոլոր գործողությունները կարելի է կատարել վայրկյանների ընթացքում՝ անմիջապես բջջային հեռախոսից։ Սա զգալիորեն խնայում է ժամանակը և ծառայությունների կառավարումը դարձնում արագ ու հարմար։ Ցանկության դեպքում նաև հնարավոր է վճարումներ կատարել ընտանիքի անդամների համար։ 

«My Viva»-ն հնարավորություն է տալիս պլանավորելու վճարումները և սահմանելու դրանց ավտոմատ իրականացումը։ Կատարված գործարքներն արտացոլվում են անմիջապես, իսկ վճարումների պատմությունն ու էլեկտրոնային հաշիվները հասանելի են ներբեռնման համար: Հավելվածին կցվող բանկային քարտերի տվյալները պահպանվում են ArCa վճարային համակարգում՝ ապահովելով գործարքների անվտանգությունը։ 

««My Viva» հավելվածը ստեղծվել է մեր բաժանորդների հարմարության համար՝ հիմք ընդունելով նրանց օգտագործման վարքագիծն ու նախասիրությունները: Թվային աշխարհի արագընթաց զարգացման պայմաններում առավել քան երբևէ կարևոր է ունենալ վստահելի հավելված, որն ապահովում է ծառայությունների կենտրոնացված կառավարում, ծախսերի արդյունավետ վերահսկում և վճարումների իրականացում՝ պարզ, ինտուիտիվ և հարմար ինտերֆեյսում։ Մեր բաժանորդները կարող են կցել բանկային քարտ, կատարել վճարումներ ինչպես իրենց, այնպես էլ մտերիմների համար, ինչպես նաև ակտիվացնել ավտովճարման տարբերակը: Հպարտությամբ կարող ենք նշել, որ «My Viva» հավելվածը մեծ պահանջարկ է վայելում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ 

Հարմար ինտերֆեյսի և լայն հնարավորությունների շնորհիվ «My Viva»-ը թույլ է տալիս հեշտությամբ՝

  • հետևել օգտագործմանը և վերահսկել ծախսերը
  • իրական ժամանակում ստուգել հաշվեկշիռը, տրաֆիկի օգտագործումը և զանգերի պատմությունը
  • արգելափակել զանգերը թաքնված համարներից
  • լիցքավորել կանխավճարային հաշիվը
  • դիտել հաշիվ-ապրանքագրերը և արագ ու անվտանգ վճարել հետվճարային ծառայությունների համար
  • կարգավորել ավտոմատ վճարումները՝ կցված բանկային քարտի միջոցով լիցքավորելու և ծառայությունների համար վճարելու համար
  • ակտիվացնել, փոփոխել կամ կարգավորել սակագնային պլանը
  • կառավարել խոսելաժամանակի մնացորդը ու ինտերնետ փաթեթները և հեշտությամբ միացնել հավելյալ փաթեթներ     
  • ակտիվացնել ռոումինգը և օգտագործել «VOYAGE» փաթեթները ավելի քան 80 երկրում
  • օգտվել Viva-ի թվային գործընկերների «Yandex Plus», «ИВИ», «Kinodaran» բացառիկ առաջարկներից
  • փոխարկել բոնուսային միավորները նվերների
  • արագ գտնել Viva-ի մոտակա սպասարկման կենտրոնը
  • ստանալ աջակցություն՝ մեկ հպումով. գրել չաթ-օգնականին և ստանալ պատասխաններ

 «My Viva» հավելվածից օգտվելիս` ինտերնետի սպառման համար ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ: 

«My Viva»-ն ներբեռնելու տարբերակներ 

·   «My Viva»-ն հեռախոսում տեղադրելու, դրանում գրանցվելու և հավելվածից օգտվելու քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ նաև այստեղ

·   Սկանավորեք QR կոդը. սպասարկման կենտրոններում փակցված տեղեկատվական թերթիկների վրա հասանելի QR կոդը կօգնի արագ ներբեռնել հավելվածը և ծանոթանալ քայլերին

·   «My Viva» հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից