USD
368.35
EUR
428.98
RUB
5.1274
GEL
138.22
2026 թ. հունիսի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում բացվեց Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանը․ նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 մլն դոլար (ՖՈՏՈ)

Այսօր, 13:51
Գագարին համայնքում այսօր տեղի է ունեցել հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը․ ՖՈՏՈ
Հայաստանում բացվեց Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանը․ նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 մլն դոլար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի․/ԱՌԿԱ/․ Գագարին համայնքում այսօր տեղի է ունեցել հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B 300 ԱԲ գործարանը։

Նոր կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 միլիոն դոլար։

Այս կապակցությամբ ԲՏԱ նախարարությունը և Eleveight AI-ը ստորագրեցին արհեստական բանականության ոլորտում համագործակցության հուշագիր, որով կողմերը դառնում են գործընկերներ։

«Պետությունը մասնավոր հատվածի, տվյալ դեպքում` Eleveight AI- հետ ԱԲ բարձր հաշվողական ռեսուրսների, հետագայում ռեսուրսներ վարձակալելու, ինչպես նաև տարբեր ուղղություններով համագործակցելու փոխըմբռնման հուշագիր է ստորագրել», -ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԲ գործարանի գործունեության մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ սա ընդամնը սկզիբն է և առաջիկայում նախատեսվում են շատ կոնկրետ ուղղություններով քննարկումներ` Eleveight AI ընկերության, տարբեր պետական գերատեսչությունների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի տարբեր խաղացողների հետ` հասկանալու, թե ինչպես կարելի է այդ ռեսուրսներրի մի հատվածն ուղղել կոնկրետ կարիքների բավարարմանը Հայաստանի ներսում։

Նախարարի խոսքով, ՀՀ կառավարության հայեցակարգային մոտեցումն այն է, որ Հայաստանը շատ շուտով պետք է վերածվի ԱԲ գործարանների պարտեզի։

«Հայաստանը տեխնոլոգիան օգտագործողից և սպառողից պետք է վերածվի տեխնոլոգիա արտադրողի ու ստեղծողի, մշակողի ու արտահանողի», - ասաց Հայրապետյանը։

«Eleveight AI»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանն իր հերթին կարևորեց ոլորտի արագ զարգացումը։

«Քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում և փոխվում, պետք է ինչ-որ հայեցակարգ ունենանք, որ կարողանանք պլանավորել` ինչ ուղղություններով համագործակցել, ինչն է կարևոր, ինչին է պետք առաջնահերթություն տալ», - ասաց Ալեքսանյանը։