USD
362.21
EUR
404.88
RUB
4.2997
GEL
139.47
2026 թ. հոկտեմբերի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից հաղորդագրություններ են ուղարկվում․ ՆԳՆ–ն զգուշացնում է կեղծիքի մասին

21.05.2026, 18:17
Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է տարածվող կեղծիքի մասին
Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից հաղորդագրություններ են ուղարկվում․ ՆԳՆ–ն զգուշացնում է կեղծիքի մասին

ԵՐԵՎԱՆմ 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է տարածվող կեղծիքի մասին։

«Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում մեր քաղաքացիներին և առաջարկում որոշակի գործողություններ կատարել։ Անտեսեք այդ հաղորդագրությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։