USD
364.32
EUR
424.36
RUB
4.2392
GEL
139.38
2026 թ. օգոստոսի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Երևանում մտադիր են ամբողջությամբ անցնել էլեկտրական հանրային տրանսպորտի

23.06.2026, 14:03
Երևանում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Երևանում մտադիր են ամբողջությամբ անցնել էլեկտրական հանրային տրանսպորտի
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանում մտադիր են ամբողջությամբ անցնել էլեկտրական հանրային տրանսպորտի։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հետագայում մեր նպատակն ու ռազմավարությունն այն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի»,- ասաց Ավինյանն այսօր ավագանու նիստի ժամանակ:

Քաղաքապետը հայտնեց նաև, որ նախատեսվում է էլեկտրական ավտոբուսների գնում, և այս պահի դրությամբ այն կառավարության ներդրումային կոմիտեի քննարկման հարցերից մեկն է։

«Այստեղ ունենք երկու վերլուծություն և երկու առաջարկություն. նախկին 18 մետրանոց 250 նոր էլեկտրական ավտոբուսների հարցն է, և ունենք մի նոր վերլուծություն, որով առաջարկվում է գերակշիռ 18 մետրանոցների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ Որոշ ժամանակ հետո մենք կվերջնականացնենք այս բոլոր վերլուծությունները»,- նշեց Ավինյանը: