USD
368.08
EUR
419.65
RUB
4.9314
GEL
139.03
2026 թ. հունիսի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Այսօր, 14:30
Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվել է Ucom-ի վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվել է Ucom-ի վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից և շարժական կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։ 

Բագրատունյաց 16-ի սպասարկման սրահում՝ հունիսի 22-ից հուլիսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև հունիսի 30-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։ Այս առաջարկները գործում են միայն Բագրատունյաց 16 հասցեով սպասարկման կենտրոնում։ 

«Ucom-ի վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացումը մեզ համար ոչ միայն ենթակառուցվածքային, այլև հաճախորդակենտրոն շարունակական գործընթաց է։ Բագրատունյաց 16 հասցեում վերաբացված կենտրոնը հարմարավետ, ժամանակակից և ավելի արդյունավետ սպասարկման միջավայր է, որտեղ մեր բաժանորդները կարող են մեկ վայրում ստանալ Ucom-ի ֆիքսված, շարժական և թվային ծառայությունները։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել սպասարկման որակի բարձրացման և մեր ծառայությունները բաժանորդներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 23-ը՝ Երևանում։