USD
368.07
EUR
421.59
RUB
4.9813
GEL
138.83
2026 թ. հունիսի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում

Այսօր, 15:09
Փոքրիկ Ալեքսն սկսել է խոսել: Ավելին՝ մեղմվել են  մանկական ուղեղային կաթվածի հետևանքները, փոխվել է երեխայի և նրա ընտանիքի կյանքի որակը
Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/ԱՌԿԱ/․ Փոքրիկ Ալեքսն սկսել է խոսել: Ավելին՝ մեղմվել են մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) հետևանքները, փոխվել է երեխայի և նրա ընտանիքի կյանքի որակը: Երեքուկես տարեկան Ալեքսը մեկ ամիս առաջ կարողանում էր արտաբերել ընդամենը երեք բառ, չուներ ուշադրության կենտրոնացում և խաղալու ցանկություն:

Այժմ դրական մեծ առաջընթաց կա փոքրիկի վարքագծում, ինչպես նաև շրջապատի և երևույթների ընկալման հարցում: Տղան խոսում է, հաշվում, ճանաչում է գույները և համբերատար է դարձել ուշադրություն կենտրոնացում պահանջող խաղերի ժամանակ: Երեխայի մայրը նկատում է, որ դրական դինամիկան նպաստել է նաև ընտանիք հոգեվիճակի փոփոխությանը: 

Ալեքսի հաջողության պատմությունը Viva-«Արտիսիմո» համագործակցության կարևոր ձեռքբերումներից մեկն է: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները նշում են՝ նման արդյունքի են հասել անվճար հիմքունքներով կազմակերպված` յոթամսյա ինտենսիվ աշխատանքների շնորհիվ:

Վերականգնողական թերապիաների շարունակականությունն ու հետևողականությունը կարևոր են՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Թեման ավելի արդիական է մարզերում, որտեղ խնդիր է այս խմբի երեխաների վաղ հայտնաբերումը, իսկ ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու՝ երբեմն անհնարինության պատճառով:

«Մենք զգալի ձեռքբերում ունենք երկու մարզի «Ոսկեփորիկներում»: Յուրաքանչնուր երեխայի հաջողություն կենտրոնի հաջողությունն է: Մեզ հետ առաջին քայլերն են անում, մեզ հետ առաջին բառերն են ասում: Այդ հաջողությունը պայմանավորված է թե´ ծնողների, ներգրավվածությամբ, թե´մասնագետների գրագետ աշխատանքով: Այդուհանդերձ, ամենակարևորը վերականգնողական թերապիաների չընդհատվող շարունակականությունն է: Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ Viva-ի աջակցությամբ՝ ունենք այդ հնարավորությունը: Կենտրոնն իրականացնում է վերականգնողական տարբեր թերապիաներ՝ ֆիզիոթերապիայից մինչև զգայական ինտեգրում և ձիաբուժություն», - ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան: 

Viva-ի աջակցությամբ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները Վայոց ձորում և Գեղարքունիքում տիտանական աշխատանք են կատարում: Տարեկան կտրվածքով՝ լիարժեք սպասարկվում է 200 երեխա: Աշխատանքի մեթոդաբանությունը, հետևողական ջանքերն ու նվիրումը տալիս են ցանկալի արդյունք:

Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդելը, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման՝ ճիշտ մոտեցում: Աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող Կարինայի հաջողության պատմությունը ևս այդ մոդելի կիրառման փաստերից է: Եղեգնաձորի «Ոսկեփորիկ»-ի մասնագիտական թիմին հաջողվել է զգայարանների անհավասարակշռության (դիզբալանսի) հետևանքով վարքային և սննդակարգի խախտումներ ունեցող երեխայի մոտ անհամեմատելի արդյունք ապահովել:

Կիրառվող ջանքերի նպատակը ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ կյանքի համար արդյունք ստանալու ցանկությունն է: Աղջիկն արդեն կարողանում է խոսք, ցանկություն արտահայտել, հաճախում է դպրոց և ինտեգրվել է միջավայրին:

Ի դեպ, Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամաբ տարվող աշխատանքներին: Քսան գյուղ և մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում տարբեր՝ հենաշարժողական, գենետիկ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ուշադրության կենտրոնում են նաև աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաները: