USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

YOUTUBE-Ն ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ՍԿՍԵԼ

14.09.2010, 20:28
YouTube հանրաճանաչ տեսածառայությունն իրական ժամանակով տեսահեռարձակման թեստավորում է սկսել, որը կօգնի փոխանցել պատկերն անմիջապես օգտագործողի տեսախցիկից դեպի ալիք:
YOUTUBE-Ն ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ Է ՍԿՍԵԼ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. YouTube հանրաճանաչ տեսածառայությունն իրական ժամանակով տեսահեռարձակման թեստավորում է սկսել, որը կօգնի փոխանցել պատկերն անմիջապես օգտագործողի տեսախցիկից դեպի ալիք, կիրակի  հայտնել են Google ընկերության ներկայացուցիչները ծառայության պաշտոնական բլոգում։

Ներկայում անցկացվող թեստավորումը կշարունակվի սեպտեմբերի 13-ին և 14-ին։ Թեստավորման շրջանակներում բացվել է ուղիղ եթերով շոուներ հեռարձակող չորս ալիք՝ Howcast, Next New Networks, Rocketboom и Young Hollywood, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հեռարձակման համար կարելի է օգտագործել վեբ-տեսախցիկ կամ համակարգչին միացվող ցանկացած խցիկ։ Թեստավորման շրջանակներում կփորձարկվի նաև մեկնաբանության նոր ռեժիմ, որը թույլ կտա հաղորդավարներին անմիջապես արձագանքել օգտագործողների մեկնաբանություններին շոուի եթերում։

Թեստավորման ավարտից հետո հեռարձակումը կդադարեցվի, իսկ այնուհետև կրկին կառաջարկվի գործընկերային (առևտրային) ալիքների սեփականատերերին։ Ծառայության սովորական օգտագործողներին նման հնարավորություն չի տրվում։ Ընթացիկ հեռարձակումների ժամացուցակը հասանելի է YouTubeի պաշտոնական բլոգի էջերում։ -0-