Հայաստանում կապի ոլորտի հասույթը հունվար–փետրվարին նվազել է 1,4%–ով՝ մինչև 26,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հեռուստառադիոհաղորդումների ստեղծման ու հեռարձակման, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտում 2025 թվականի հունվար-փետրվարին հասույթը կազմել են 26 308.5 մլն դրամ՝ 2024թ․–ի հունվար–փետրվարի համեմատ նվազելով 1,4%–ով։ Այս մասին հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։
Մասնավորապես, ընթացիկ տարվա փետրվարին ոլորտի հասույթը կազմել է 12 852.2 մլն դրամ՝ նվազելով 1.2%-ով նախորդ տարվա փետրվարի համեմատ և 4.5%-ով՝ այս տարվա հունվարի համեմատ։
Նշված գումարից հեռահաղորդակցության ոլորտի հասույթը երկու ամսում կազմել է 24 666.7 մլն դրամ (նվազում՝ 0.1%՝ 2024 թվականի հունվար-փետրվարի համեմատ), հեռուստահաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 1 402.4 մլն դրամ (նվազում՝ 14.1%), իսկ ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 239.4 մլն դրամ (նվազում՝ 33.3%)։