USD
362.21
EUR
404.88
RUB
4.2997
GEL
139.47
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայկական ընկերությունները ԱՄՆ–ում մասնակցում են Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների ցուցահանդեսին

04.02.2014, 13:51
Հայկական երեք ընկերություններ մասնակցում են Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների և օպտիկայի ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսին, որն անցկացվում է փետրվարի 4-7–ը Սան Ֆրանցիսկո քաղաքում։
Հայկական ընկերությունները ԱՄՆ–ում մասնակցում են Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական երեք ընկերություններ մասնակցում են Photonics West 2014 լազերային տեխնոլոգիաների և օպտիկայի ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսին, որն անցկացվում է փետրվարի 4-7–ը Սան Ֆրանցիսկո քաղաքում։

Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում են «ԼՏ-Պիրկալ» ՓԲԸ, «Սպեկտրալույս» ՓԲԸ,  «Աստրա Կրիստալս» ՓԲԸ–ն։

Ցուցահանդեսը ամենախոշոր և ամենաազդեցիկ մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է բիոֆոտոնիկի, բիոբժշկական օպտիկայի, արդյունաբերական լազերների, օպտոէլեկտրոնիկայի, միկրոֆաբրիկացման եւ կանաչ ֆոտոնիկի ոլորտում:

Ցուցահանդեսին ներկայացված են մոտ 1300 ընկերություն, և այն ունի տարեկան 20 000 այցելու:

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը: -0-