USD
368.35
EUR
428.98
RUB
5.1274
GEL
138.22
2026 թ. հունիսի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Նոր iPhone 17-ի վերանորոգման գները, նախորդ մոդելի համեմատ, կաճեն 4 անգամ

11.09.2025, 15:38
Մասնագետներն  այս թռիչքային գնաճը կապում են մարտկոցների դիզայնի փոփոխության հետ
Նոր iPhone 17-ի վերանորոգման գները, նախորդ մոդելի համեմատ, կաճեն 4 անգամ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոր iPhone 17-ի վերանորոգման գները, նախորդ մոդելի համեմատ, կաճեն 4 անգամ։

Մարտկոցի փոխարինման գինն էականորեն կբարձրանա։ Եթե iPhone 16 Pro-ի վերանորոգման աշխատանքն արժե մի փոքր ավելի, քան 10 000 ռուբլին, ապա նոր iPhone 17-ի դեպքում կգանձվի շուրջ 45 000 ռուբլի։

Մասնագետներն այս թռիչքային գնաճը կապում են մարտկոցների դիզայնի փոփոխության հետ։ Էկրանի փոխարինման գինը, որը Apple-ի սեփականատերերի շրջանում ամենատարածված ծառայություններից մեկն է, կբարձրանա գրեթե 3 անգամ, հաղորդում է Shot–ը։ 

Այժմ iPhone 16-ում դա կարվի 40-45 000 ռուբլով, մինչդեռ նոր iPhone-ների դեպքում նման աշխատանքը կարժենա մոտ 105 000 ռուբլի։ 

Սպասարկման կենտրոնի աշխատակիցները նշում են, որ հիմնական խնդիրը նոր iPhone 17-ի և iPhone Air-ի պահեստամասերի պակասն է։ 

Վերջինիս վերաբերյալ մասնագետները նաև զգուշացնում են պոտենցիալ լուրջ խնդրի մասին։ Շատ բարակ պատյանի պատճառով այն կարող է ենթարկվել դեֆորմացիայի։ 

Սպասարկման ոլորտի աշխատակիցները դեռ չգիտեն, թե ինչպես են վերանորոգելու այդ պատյանները և որքան կարժենա այդ աշխատանքը։