USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Telegram-ը բոլոր օգտատերերի համար կթողարկի ներդրված Gram կրիպտոդրամապանակ․ Դուրով

Այսօր, 15:33
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ այս ամառ մեսենջերում կթողարկվի ներդրված ոչ պահուստային Gram կրիպտոդրամապանակ, որը հասանելի կդառնա հարթակի բոլոր օգտատերերին
Telegram-ը բոլոր օգտատերերի համար կթողարկի ներդրված Gram կրիպտոդրամապանակ․ Դուրով

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ այս ամառ մեսենջերում կթողարկվի ներդրված ոչ պահուստային Gram կրիպտոդրամապանակ, որը հասանելի կդառնա հարթակի բոլոր օգտատերերին։

Դուրովի խոսքով՝ թողարկումից հետո Telegram-ի ավելի քան 1 մլրդ օգտատերեր կկարողանան իրականացնել ակնթարթային կրիպտոարժույթային գործարքներ՝ առանց միջնորդավճարի։

Նա նշել է, որ Gram դրամապանակը ներդրված կլինի Telegram-ի յուրաքանչյուր հավելվածում։ Ոչ պահուստային ձևաչափը նշանակում է, որ օգտատերերն ինքնուրույն են վերահսկում իրենց թվային ակտիվներն ու հասանելիության բանալիները, իսկ հարթակը չի պահում նրանց միջոցները։

Հունիսի սկզբին Դուրովը հայտնել էր նաև, որ TON բլոկչեյնի դասական (native) թոքենը կվերանվանվի Gram։ Այս անվանումն օգտագործվել է նախագծի սկզբնական հայեցակարգում և նշված է եղել տեխնիկական փաստաթղթերի առաջին տարբերակում։ Պաշտոնական վերանվանումը տեղի է ունեցել հունիսի 15-ին։