Արդեն աշնանը․ Ֆրանսիան ԵՄ–ում առաջինը կարգելի սոցցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիան պատրաստվում է դառնալ ԵՄ առաջին երկիրը, որտեղ կփակվի մուտքը սոցիալական ցանցեր մինչև 15 տարեկան երեխաների համար, հայտնում է Euronews-ը։
Համապատասխան օրինագիծը խորհրդարանի կողմից հավանության է արժանացել երեքշաբթի օրը և, ըստ ծրագրի, ուժի մեջ պետք է մտնի արդեն սեպտեմբերին։
Ակնկալվում է, որ կանոնները կներդրվեն երկու փուլով. սեպտեմբերի 1-ից սկսած՝ մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի նոր հաշիվներ (account) ստեղծել, իսկ արդեն գոյություն ունեցողների վրա արգելքը կտարածվի 2027 թվականից։ Նախագահ Մակրոնը նախանշված փոփոխություններն անվանել է իր երկրորդ ժամկետի առանցքային բարեփոխումը՝ խոստանալով աջակցել դրա շուտափույթ իրականացմանը։
Մինչդեռ ԵՄ-ն պատրաստվում է ավելի հեռուն գնալ՝ առաջարկելով տարիքային շեմը իջեցնել մինչև 13 տարեկան։ Այս թեմայով զեկույցն անցյալ շաբաթ ներկայացրել է Եվրոհանձնաժողովի ղեկավարը։ Դրանում առաջարկվում է, որ մինչև 13 տարեկան երեխաները սոցիալական ցանցերից օգտվեն միայն սահմանափակ ժամանակով և ծնողների, խնամակալների կամ ուսուցիչների հսկողությամբ։ Ավելի բարձր տարիքի դեռահասների համար սոցցանցերը կբացվեն տրամադրվող բովանդակության անվտանգության վերաբերյալ հարթակների երաշխիքների ներքո։
Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է արդեն այս ամառ սահմանափակումներ մտցնել երեխաների և դեռահասների համար սոցցանցերից օգտվելու հարցում։
Ավելի վաղ մինչև 16 տարեկան երեխաների համար սոցցանցերի արգելք էր սահմանվել Դանիայում, Ավստրալիայում։ Նմանատիպ արգելքներ մտցնելու պլանների մասին հայտարարել են Նորվեգիան, Ավստրիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։